Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել

Yerevan.Today-ի տեղեկությամբ՝ ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» պետական դավաճանական գործակալական ցանցի 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել՝ օրեր առաջ։ 

Սա շարունակությունն է նախօրեին մամուլում պայթած սկանդալային հարցազրույցի՝ ձերբակալված «պետական դավաճանական գործակալական ցանցի» անդամ Վարդենիսի հրամանատար Գարիկ Էլոյանի հետ քրգործը կարճվելու և նրա ազատ արձակման մասին։ ԱԱԾ ֆեյք ու կասկածելի  օպերացիաների զավեշալի բացահայտումները թիրքաախավորված զինծառայողներն են անում։

Yerevan.Today-ին հայտնի է դարձել Գարիկ Էլոյանից բացի՝ երկրորդ «հերոսի»՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, բայց նաև ամենածանր մեղադրանքից մաքրվող 2-րդ զինծառայողի տվյալները՝  42-ամյա  Դ․Թովմասովը, որը Վեդիից է, Արարատի N զորմասի պայմանագրային զինծառայող է ու կալանավովել է ս/թ փետրվարի 10-ին։ ԱԱԾ մեկուսարանից ազատ է արձակվել գործը դատարան չհասած՝ հունիսի 10-ին։

Նրան ազատ արձակելու հիմքը  ԱԱԾ քննչական դեպարտամենտին ներկայացված բավարար ապացույցների բազան է, որ անգամ նախաքննական փուլում է ապացուցել՝ զինծառայողն անմեղ է,  Թովմասովն իրեն մեղասգրված ամենածանր հանցագործության հետ առնչություն չունի։  Ահա այդ հիմքով էլ  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է հունիսի 10-ին ու, փաստորեն, հինգ ամիս կալանավայրում փակվելուց, անունն արատավորելուց հետո Թովմասովն ազատ է արձակվել։ Այս մասին  Yerevan.Today-ին հայտնեց Թովմասովի շահերի պաշտպան Արմեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Դ․ Թովմասովը հիասթափված է,  այլևս չի ցանկանում վերադառնալ ծառայության։ Տղամարդն ամաչում է և չի ուզում վերադառնալ ծառայության՝ իրեն հանիրավի ամամենածանր հանցագործության մեջ մեղադրելու և կալանավորելու պատճառով։

Դ․ Թովմասովը բազմամյա զինծառայող է, նա  ապրում է մարզում և ունի ընտանիք, հարազատներ, լայն միջավայր, անչափահաս՝ 1 տարեկան և 5 տարեկան երկու երեխա է խնամում։ Հարազատների խոսքով՝ փաստացի Թովմասովին «փուռն է տվել»  պետական քաղաքականության ապարատը և սացվում է՝ տղամարդուն խայտառակ արեցին միայն մի բանի համար, որ մաքրեն ուրիշներին։

«Ողջ պետական համակարգը լծված է 44-օրյա պատերազմի պարտությունն ու կորուստները արդարացնելու գործին, ԱԱԾ-ն ամեն օր Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պետական դավաճանի պիտակը պոկելու սցենարներ է մոգոնում՝ դավաճանի խարանը կապելով բանակին՝ զորքին ու հրամկազմին։ Ամիսը մեկ-երկու անգամ ԱԱԾ-ն իբր բացահայտում է 200 կամ 400 դոլարով թշնամու հետ համագործակցող դավաճանանական գործակալական ցանցեր՝  հրամանատարներ է ձերբակալում, կողպում է մի ամբողջ Գենշտաբ, որ թշնամուն ուրախացնի»,-ասում էր տեղի բնակիչներից մեկը։

Հայաստանի քաղաքացիները միայն վերջին 5 ամսում 6 պաշտոնական հաղորդագրություն են ընթերցել ու տեսանյութեր դիտել ԱԱԾ բացահայտած՝ բանակի ներսում գործող պետական դավաճանների գործակալների մասին և արդարացիորեն մի հարց է ծագում՝ այդ ու՞մ բացթողումն է գտնում ԱԱԾ-ն, ո՞ւմ չկատարած աշխատանքի հետևանքն է ծնել այդքան դավաճաններ, եթե իրականւոմ այդպես է․․․ Ինչո՞ւ ՀՀ ազգային անվատանգություն երաշխավորող մարմինը չի բացահայտել  ու չի կարողացել պատերազմից առաջ,  այդ օրերին որսալ- կանխել ինֆորմացիոն արտահոսքերը թշնամուն ապահովելու փուլում։

Տարօրինակ զուգադիպությամբ այսօր՝ ընդդիմադիրների շարժմանը զուգընթաց է ԱԱԾ-ն Փաշինյանին արդարացնող ինտենսիվ բացահայտումներ անում՝ իր բացթողումների դաշտում։ Բայց, ինչպես երևում է, կալանավորվածներն էլ ազատ են արձակվում՝ առանց ԱԱԾ կողմից նույնպիսի աղմկալից հայտարարությունների։

 

 Սյուզի Բադոյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan