Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյան անմակարդակ վարքի համար պատասխան չի տա

«Yerevan.today»-ը գրում է. «2022թ․ մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` աշխատանքային ժամին, մասնաշենքի պատուհանից Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը վիրավորական ժեստ (միջնամատի ցուցադրություն) էր ցույց տվել ակցիայի մասնակիցներին, իսկ իր կողմից ներքև նետված թղթե «ինքնաթիռի» վրա ցուցարարների վերաբերյալ գրել էր` «լափամանից զրկվածներ», «Fuck ՀՅԴ», և այլն:

Նարինե Հակոբյանը նույն օրը` ժամը 19:07-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակման մեջ ակցիա իրականացնողներին դարձյալ անվանել էր «լափամանից զրկվածներ», «հողաթափիկ ինֆուզորիաներ» և  «ոչնչություններ»: Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 27, 27.1 և 28-րդ հոդվածները սահմանում են, որ հանրային ծառայողը պարտավոր է ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն, հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է և այլն:

Ելնելով այս ամենից, Yerevan.Today-ը հունիսի 2-ին հարցում ուղարկեց Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հարցերով․

  • Արդյո՞ք Նարինե Հակոբյանի վարքագիծը չի համարվում էթիկայի նորմերի խախտում:
  • Արդյո՞ք Նարինե Հակոբյանի վարքագծի վերաբերյալ տարվում է ծառայողական քննություն, համաձայն ՀՀ Քաղաքացիական ծառայության մասին օրենքի համապատասխան դրույթների:
  • Արդյո՞ք Նարինե Հակոբյանի վարքագծի վերաբերյալ տարվում է ծառայողական քննություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
  • Նախարարությունը ծառայողական քննություն անցկանցնու՞մ է, արդյոք, հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտման կապակցությամբ:
  • Արդյո՞ք նման վարքագիծ դրսևորելու դեպքում նախարարության այլ հանրային ծառայող, անկախ քաղաքական հայացքներից, կազատվի պատասխանատվությունից։

Հունիսի 10-ին նախարարությունից ստացանք պատասխան, որով հայտնում էին, որ պատասխանը կտրամադրեն 30 օրում, քանի որ մեր հարցադրումների ուսումնասիրության համար լրացուցիչ աշխատանք պետք է կատարեն։

Հուլիսի 1-ին տրվեց պատասխանը, ըստ որի՝ մեր հարցումից օրեր անց՝ հուլիսի 7-ին, շրջակա միջավարի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղական Նարինե Հակոբյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ պարզաբանման կարգով նախարարությունը գրությամբ դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

«2022 թվականի հունիսի 14-ի N 01/1252 գրությամբ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից պարզաբանվել է, որ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայության պաշտոն (քաղաքացիական ծառայության պաշտոն) զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների  և այլ սհամանափակումների, ինչպես նաև վարաքգծի կանոների  խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ քննելու և լուծելու իրավասություն չունի: Վերոնշյալ դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոններին վերաբերող հարցերի քննություն իրականացնող իարավասու մարմինը քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովն է:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձիք և հանրային ծառայողները պարտավոր են պահպանել սույն օերնքով սահմանված վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոները:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի՝ հանրային ծառայողների՝ սույն օրենքով սահմանված վարքագծի սկզբուքններից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Վարքագծի կանոնն իրավասու մամնի կողմից ընդունվելուց, սահմանված կարգով հրապարակվելուց և ուժի մեջ մտնելուց հետո միայն համապատասխան կարգավորման հասցեատերը կարող է իր վարքագիծը համապատասխանեցնել նորմի պահանջներին, ինչն այդ պահին գործում է, հետևաբար նաև քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը տվյալ պահին իրավասու կլինի իրացնելու օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Այսպիսով, հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները դեռևս չեն ընդունվել, վերջինս գտնվում է պաշտոնական շրջանառության փուլում»:

Ստացվում է՝ հանրային ծառայողները պարտավոր են ունենալ էթիկա, մակարդակ, պահպանել օրենքով նախատեսված սկզբունքները, բայց քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ չի սահմանել վարքագծի տիպային կանոնները, ուստի նախարարության պաշտոնյան իր վարքագիծը չի կարող համապատասխանեցնել այդ կանոններին և էթիկայի հանձնաժողովն էլ չի կարող իր լիազորությունները կատարել։

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյան էլ կարող է ցույց տալ թե՛ միջնամատը, թե ունեցած ու չունեցած մյուս բաները, քանի դեռ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները դեռևս չեն ընդունվել։

Բայց այ եթե շրջակա միջավայրի նախարարության՝ դիմադրության շարժմանը հարող աջակիցը հանկարծ լայք դներ ակցիային, այդ ժամանակ կգործեին բոլոր տիպային կանոնները ու վաղուց աշխատանքից ազատված կլիներ»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan