Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ

Դիտել նաև
«Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի». Իշխան Սաղաթելյան
«Ծափ տվեք արա՛, թուրքերը երջանիկ են ձեզանով»․ Իշխան Սաղաթելյան
Պետք է կանխենք կապիտուլյացիոն նոր պայմանագրերի ընդունումը․ Իշխան Սաղաթելյանի ամբողջական ելույթը Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ
Ամենահին թալանչիներիը թաքնվել են Նիկոլի թրաշի մեջ ու եկել խոսում են թալանի մասին. Վազգեն Սաղաթելյան. Տեսանյութ
Իմ ասածը չի նշանակում, որ այլևս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը և վերադառնալու ենք խորհրդարան. Իշխան Սաղաթելյան
ՔՊ կոչվող հայրենադավ խմբակը, մեղմ ասած ապրում է վախի մթնոլորտում: Սա նորմալ է, որովհետև վախը կենդանական բնազդ է: Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ իրենց սահմանադրական և օրենսդրական պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ:
Նրանք չեն հասկանում անգամ, որ այդ կերպ խորացնում են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Ի՞նչ տարբերություն, ընդդիմությունն ունի ԱԺ նախագահի տեղակալի, հանձնաժողովի նախագահի կամ նրանց տեղակալի պաշտոնները, թե՞ չունի: Նրանք նույնիսկ չեն հասկացել, թե խորհրդարանական ընդդիմությունը ինչո՞ւ է բոյկոտում ԱԺ նիստերը, որտեղ այս օրհասական իրավիճակում քննարկվում են բացառապես հիմար, անօգուտ նախաձեռնություններ:
Նիկոլը հանձնում է Արցախի ու Հայաստանի տարածքները, Նիկոլը խոսում է նոր պատերազմից, Նիկոլը հայ ժողովրդին դրել է ֆիզիկական գոյության վտանգի առջև, Նիկոլը երկիրը մխրճել է անդառնալի պարտքերի մեջ, Նիկոլը ավիրել է Հայոց Բանակը, Նիկոլը Հայոց պետականությունը դրել է հարցականի տակ, իսկ 70 գլուխ ՔՊ-ական պատգամավորների գոյությունն Ազգային Ժողովում պահպանվում է որպես բուտաֆորիայի: Նույնիսկ նրանցից ոմանք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանին՝ Հայաստանին չեզոքացնելու հարցում:
Զրկե՛ք Հայրենիքից, զրկե՛ք ազատությունից, զրկե՛ք իրավունքներից, զրկե՛ք պաշտոններից, զրկե՛ք մանդատներից, զրկե՛ք ամեն ինչից և դրանով ապացուցեք, որ Հայաստանի ու Արցախի փրկությունը ձեր կապիտուլյանտական խունտայի հեռացման մեջ է: Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ:
Հիվանդությունը պայքարում է հիվանդի դեմ, իսկ բժիշկը պայքարում է հիվանդության դեմ: ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն: Պետք է, որ ժողովուրդը հասկանա ու վստահի ընդդիմությանը, այլապես չարորակ հիվանդությանը վստահելով՝ Հայ մարդը վտանգի տակ է դնում առաջին հերթին իր կյանքը:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից