«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից

Hetq.am-ը գրում է.

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեն մի քանի հարյուր միլիոն դրամի գնումներ է կատարել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։ 

Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։ 

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։ 2021թ․ փետրվարին և մարտին «ՄՄՎ Շինգրուպ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի հետ և համապատասխանաբար 13 միլիոն և 3,8 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքները։

2021թ․ հունիսի 18-ին «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքվել է ամենախոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 132 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը «Թալին», «Արագածոտն», «Լոռի», «Գեղարքունիք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարել է վերանորոգման աշխատանքներ։ Այստեղ մրցույթն անցկացվել է չափաբաժիններով, որոնցից մի քանիսում հաղթել է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ն, իսկ մյուսներում «Հայ-գերմանական Արազեն» ՀՁ ՍՊԸ-ն՝ շնորհիվ առաջարկած ցածր գների։

2022թ․ թվականին ևս Ջրային կոմիտեն երկու խոշոր պայմանագիր է կնքել «ՄՄՎ Շինգրուպ» ընկերության հետ։ Մասնավորապես այս տարվա ապրիլի 11-ին կնքված պայմանագրով, որի արժեքը կազմել է 68,5 միլիոն դրամ, ընկերությունը պարտավորվել է մաքրել Որոտան գետի հունը՝ Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև՝ 1400 մ հատվածում։

Վերջին պայմանգիրն էլ կնքվել է հունիսի 29-ին, որի արժեքը ևս գերազանցում է 100 միլիոն դրամը՝ կազմելով մոտ 118 միլիոն դրամ։ Ջրային կոմիտեի և «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պետք է կատարի գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ, մասնավորապես մաքրի Ապարանի «Քյանդալ» կոչվող սելավատարի 2500 մետրանոց հատվածը, ինչպես նաև բարձրացնի Մեծամոր գետի ափապատնեշը 800 մետր հատվածում։ 

Այստեղ հրատապ բաց մրցույթի առաջին չափաբաժնին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկի ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային արժեքը, ուստի հայտը չի դիտարկվել, իսկ հաղթել է «Բերդշին» ընկերությունը, որը մոտ 10 միլիոն դրամով պակաս գին է առաջարկել «ՄՄՎ Շինգրուպից»։

Մրցույթի 2-րդ և 3-րդ չափաբաժիններում հայտ է ներկայացրել միայն «ՄՄՎ Շինգրուպը», որն էլ և ընտրվել է գնահատող հանձնաժողովի կողմից։

Այսպիսով, 2021 և 2022 թվականների ընթացքում Ջրային կոմիտեն և ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ն ընդհանուր 5 պայմանագիր են կնքել այն անձին պատկանող ընկերության հետ, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն Ջրային կոմիտեում։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 334 միլիոն դրամ:

Հավելենք, որ Միհրան Հովհաննիսյանը 2020թ․ հունվարի 9-ից մինչև 2020թ․ մարտի 9-ը զբաղեցրել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2003-2017 թվականներին էլ եղել է «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan