Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունները

Թուրքիայում սահմանափակվել է գերմանական «Deutsche Welle» և ամերիկյան «Ամերիկայի ձայնը» (VOA) լրատվական հարթակների հասանելիությունը։ Պատճառաբանությունն այն է, որ այդ լրատվամիջոցները լիցենզիա ստանալու համար չեն դիմել Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդին (RTÜK)։ Այս մասին որոշումը կայացրել է Անկարայի  քրեական դատարանը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի անդամ Իլհան Թաշչըն Twitter-ում արած գրառմամբ ուշադրություն է հրավիրել այն հանագմանքի վրա, որ այդ որոշումն ուղղված է մամուլի ազատության սահմանափակմանը։

«Ժամանակակից լրագրողների միությունը», իր հերթին, ընդգծել է, որ այդ որոշմամբ սահամանափակվում է ոչ միայն մամուլի ազատությունը, այլև ժողովրդի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Թուրքիայի ներկայացուցչությունը նույնպես բացասական է արձագանքել թուրքական դատարանի այդ որոշմանը․

«Լիցենզիա չստանալու հիմնավորմամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի պահանջով «Deutsche Welle»-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիության խոչընդոտումը խնդրահարույց որոշում է, որը միայն ծառայելու է ընտրություններին, անհամատեղելի է հեռարձակման բազմակարծություն հասկացության հետ և դրա հետ կապված անհանդուրժողականությունը տեղափոխում է միջազգային մակարդակ»,-նշվել է կազմակերպության գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը նոր կանոնադրությամբ պայման էր սահմանել, ըստ որի համացանցի միջոցով հեռարձակվող հարթակները պետք է լիցենզիա ստանան խորհրդից։ Խորհուրդը, իշխող «Ժողովուրդ» դաշինքից ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ փետրվարի 9-ին կայացված որոշման հիման վրա  դիմել էր դատարան, որպեսզի արգելափակեն «Ամերիկայի Ձայն»-ի և Deutsche Welle-ի թուրքերեն ծառայությունների հասանելիությունը, քանի որ նշված ԶԼՄ-ները չեն դիմել տեսալրատվության լիցենզիա ստանալու համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan