Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ)
13
Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Պատերազմ Արցախում
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան ՔՊ կադրային բանկը սնան՞կ է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է՝ այլընտրանքային ճանապարհը պետք է անցնի Լաչինով. այդ դեպքում չէինք հանձնի Բերձորը, Աղավնոն ու Սուսը. արցախցի գործիչ

«Հրապարակ»-ը գրում է. «Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։

-Ալիեւն Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառ այցի ժամանակ Հայաստանին կրկին հիշեցրեց, որ եթե չկատարի Ադրբեջանի պահանջները, նոր պատերազմն անխուսափելի կլինի։

-Որեւիցե տարօրինակ բան չկա Ալիեւի վարքագծում, որովհետեւ, մեծ հաշվով, նրանք ոչ թե խաղաղություն են ցանկանում, այլ վերջնական կապիտուլյացիա, որի արդյունքում նույնպես «խաղաղություն» կլինի։ Այսինքն՝ եթե նրանք ոչինչ չունեն մեզնից ուզելու, բնական է, որ պատերազմ չեն անի։ Բայց իրենք խաղաղությունն այս ձեւով են հասկանում, որ արեք ամեն ինչ, ինչ որ մենք ուզում ենք, եւ այդ պարագայում մենք ձեզ հետ չենք պատերազմի։ Այլ հարց է, թե դրան ինչպես են պատասխանում հայաստանյան այսօրվա իշխանությունները։ Եվ շատ ցավալի է, որ այսօրվա իշխանությունները հայ ժողովրդին վախեցնում են Ալիեւի հայտարարած այդ պատերազմով, որպեսզի կարողանան արդարացնեն իրենց զիջումները, որոնք իրենք ոչ թե ստիպված են անում, այլ ի սկզբանե եկել էին այդ զիջումներն անելու։ Նրանք այսօր մեզ վախեցնում են հնարավոր գալիք պատերազմով եւ այդ մեղավորությունն իրենց վրայից հանելու համար, միեւնույն ժամանակ, մեղադրում են բոլորին, բացի իրենցից։ Մեղավոր են նախկինները, մեղավոր են աշխարհը, Ադրբեջանը, բոլոր-բոլորը՝ բացի իրենցից։ Եվ այս կարգի իշխանություններ ունենալով Հայաստանում՝ շատ բնական է, որ մեր հակառակորդը, որն այս 1,5-2 տարվա ընթացքում կրած հաղթանակից թեւեր է առել, շարունակելու է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում եւ այսպիսի հոխորտանքներով հանդես գալ։ Անկեղծ ասած, Ալիեւի հայտարարությունների վրա նույնիսկ չեմ էլ ցանկանում ուշադրություն դարձնել կամ մեկնաբանություններ անել։ Մեզ համար ավելի կարեւոր է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն հայաստանյան իշխանությունները։

-44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցան ոչ միայն իր պահանջած յոթ շրջանները, այլեւ հայկական տարածքներ։ Իսկ Ալիեւի ախորժակը գնալով բացվում է։

-Այս 30 տարիների ընթացքում շատ քաղաքական ուժեր, իսկ վերջին շրջանում՝ նաեւ մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ երբեւիցե որեւիցե մեկի մտքով չանցնի, թե Արցախի 7 շրջանները հանձնելով՝ մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարց ենք լուծելու, որովհետեւ այդ յոթ շրջանները հանձնելուց հետո պարտադրված ենք լինելու հանձնել նաեւ այդ յոթ շրջաններին հարակից շրջանները։ Իսկ Արցախը հանձնելուց հետո ստիպված ենք լինելու հանձնել նաեւ հայաստանյան շրջաններ։ Եվ, ընդհանրապես, Ալիեւի գլխավոր եւ վերջնական նպատակն այն է, որ Արցախ-Հայաստան ամբողջ տարածաշրջանը 100 տոկոսանոց լինի իր տիրապետության տակ։ Նույնիսկ եթե որեւիցե մաս մնա Հայաստանի Հանրապետությանը, ապա նա այնտեղ պետք է ունենա իրավազորություն, այսպես կոչված՝ բացված նոր ճանապարհներով կամ կոմունիկացիաներով։ Այսինքն՝ Ալիեւն ուզում է ամեն ինչ միանգամից եւ հենց հիմա։

-Ալիեւի յուրաքանչյուր հայտարարությունից հետո Հայաստանը սպասում է իր դաշնակից Ռուսաստանի արձագանքին։

-Այո, ներկա իշխանությունների եւ հակառուսական մասսաների ձեռագիրն է դարձել՝ ամեն ինչում սպասել, թե ռուսական կողմն ինչպես կարձագանքի։ Ռուսական կողմն այսօր գործում է իր շահերից ելնելով եւ արձագանքում է այն ամենին, ինչին որ ինքը գտնում է, որ պետք է արձագանքել։ Այսինքն՝ երբ որ նույն Ն. Փաշինյանը խուսափում է «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունից, «կոնֆլիկտ» բառակապակցությունից, եւ երբ Ալիեւը հորդորում եւ պահանջում է, որպեսզի այլեւս «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն չարտասանվի, եւ այլեւս չխոսենք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից, եւ միասին համաձայնեցված շարժվում են առաջ Փաշինյանն ու Ալիեւը, կարծում եմ՝ սպասել ռուսական կողմից որեւիցե արձագանքի, տեղին չէ։ Մենք մտածում ենք, որ ռուսները մեր փոխարեն պետք է մեր հայրենիքը փրկեն, եթե մենք՝ ինքներս, պատրաստ չենք դրան, երբ ամբողջ աշխարհն է տեսնում, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չեն պայքարել ՀՀ-ի համար։

-Արցախի իշխանություններն ինչո՞ւ չեն արձագանքում Ալիեւի հոխորտանքներին։

-Արցախի իշխանությունները նույնպես պարտություն կրած իշխանություններ են։ Սակայն, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների, Արցախի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ինչու չէ՝ նաեւ Արցախի Հանրապետության նախագահը, հայտարարում են, որ Արցախում կան կարմիր գծեր եւ հստակ տեսլականներ, որոնք իրենց համար անշրջելի են՝ այն, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի, Արցախը որեւիցե ձեւով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս ամենով Արցախում փորձում են հակադարձել այն իրադարձություններին, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհում։ Սակայն մտածել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն այսօր կկարողանան բաց տեքստով հակադրվել ՀՀ իշխանություններին, կարծում եմ՝ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Իրենք բերում են հազար տեսակի պատճառաբանություններ, թե ինչու այսօր չեն կարող հակադարձել ՀՀ իշխանություններին։ Այնուամենայնիվ, գալու է մի պահ, որ Արցախի իշխանությունները ստիպված են լինելու հակադրվել ՀՀ իշխանություններին եւ ստիպված են լինելու ինքնուրույնաբար լուծելու իրենց հարցերը՝ դառնալով հակամարտության կողմ։ Հակառակ դեպքում, կարծում եմ, այս իշխանությունները երկար կյանք չեն ունենալու։

-Մամուլը ողողված է լուրերով, թե Լաչինը պիտի, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների համաձայն, հանձնվի թշնամուն։ Սակայն մեր կողմից այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ լուրեր չկան, ինչո՞ւ։

-Այո, որեւէ պաշտոնական տեղեկություն այլընտրանքային ճանապարհի մասին չկա, իսկ մամուլում բազմաթիվ ժամկետներ են շրջանառվում։ Թեեւ որեւիցե հիմք չկա այդ ժամկետներին հավատալու կամ չհավատալու համար։ Իսկ այլընտրանքային ճանապարհն ընդհանրապես իրենից վտանգ է ներկայացնում այնքանով, որ այդ այլընտրանքային ճանապարհի առկայության պարագայում մեր հայրենիքի մի մասը՝ Բերձոր քաղաքը, Աղավնո գյուղը, Սուս գյուղը եւս հայտնվելու են ադրբեջանական տիրապետության տակ։ Սակայն այստեղ էլ մենք հստակ տեսնում ենք գլխավոր բանակցողի՝ Փաշինյանի անփութությունը, թե ուղղակի չուզենալը հայանպաստ ուղղությամբ տանելու։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է ոչ թե որ այլընտրանքային ճանապարհը պետք է անցնի Լաչինի միջանցքի երկայնքով, այլ՝ Լաչինի միջանցքով։ Գուցե որոշները մտածեն, թե ի՞ նչ տարբերություն, սակայն եթե այդ այլընտրանքային ճանապարհն անցներ Լաչինի միջանցքով, ապա մենք ստիպված չէինք լինի վերոնշյալ տարածքները հանձնել։ Դրանք կմնային այն 5 կմ-ի մեջ, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների տիրապետության տակ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan