Այն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք Իշխանյան Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ» Դավաճանի ստորագրությամբ հայտարարության քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը
9
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական ​​շրջանակներ» Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Լուսանկար Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ԱՀ ՊՆ Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն-մենակ, անտեր թուրքական բանակի դեմ. Աղավնոյի գյուղապետ Որոշ հատվածներում թշնամին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ «Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում Փաշինյանը եթե մի քիչ արժանապատվություն ունենար, թույն կխմեր․ հարցում. Տեսանյութ Այն, ինչ կատարվել և կատարվում է Արցախում, ինձ համար անսպասելի էր. Ավետիք Իշխանյան Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Վիրավորում ստացած զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին Ադրբեջանցիները զանգահարում են հայկական տուրիստական ընկերություններին` խնդրելով իրենց տանել Բերձոր․ Yerkir.am Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական ​​շրջանակներ» Ջուրը թանկանում է Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ» Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Չավուշօղլուն Հայաստանին նախազգուշացրել է հետագա «սադրանքների» անթույլատրելիության մասին Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետեր են տեղադրել. Sputnik Արմենիա Արևմուտքի գործողությունների պատճառով առաջանում է Անդրկովկասի վերաբերյալ քննարկումները Ժնևից ավելի չեզոք վայր տեղափոխելու հարցը. ՌԴ ԱԳՆ Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են. Նաիրի Հոխիկյան «Մարիամս ծնվեց»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը թոռնիկ է ունեցել «Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին»․ Դավիթ Շահնազարյան Քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյան Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Լուսանկար ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել Դավաճանի ստորագրությամբ հայտարարության քանի՞ դրույթ չի կատարել Ադրբեջանը Պարտքը կտրուկ թանկացել է և հասել գրեթե 10 միլիարդ դոլարի Հայաստանի իշխանությունը գործելու, քայլ անելու հնարավորություն այլևս չունի. Տիգրան Աբրահամյան Արմեն Բարսեղյանն է՝ Աղավնոյից․ 94 թվից է գյուղում, հիմա ասում են՝ գնա տնիցդ, որ գյուղը տան թշնամուն. Տեսանյութ Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. ԱՀ ՊՆ Բերձորում, Աղավնոյում և Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթաց Նոյեմբերի 9-ի հայտարարությունով չկա Բերձորը հանձնելու, հայաթափելու մասին խոսք. Իշխանյան Շուտով նույն վիճակն է լինելու Տիգրանաշենում, իսկ հետո՝ Տավուշի 7 գյուղերում

Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը փակվո՞ւմ է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները թե՛ ռուս պաշտոնական վերնախավի, թե՛ Հայաստանի դեսպանատան «սթաֆի» հետ այնքան էլ հարթ չեն ընթանում: Արդեն գրել էինք Հայաստանի դեսպանի զգուշավորության մասին, որ նրա՝ թիկնապահների ուղեկցությամբ շրջելու սովորույթը ՌԴ պետական կառույցներում աչք է ծակել, զարմացրել է անգամ ՌԴ ԱԳ նախարարին:

Իսկ վերջերս էլ նոր կոնֆլիկտ է առաջացել դեսպան Հարությունյանի եւ դեսպանորդ Արսեն Առաքելյանի միջեւ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն ուզում է հնարավորինս անկախ գործել, առանց ՀՀ ԱԳՆ աշխատակազմին տեղյակ պահելու, ինչը դուր չի եկել Արսեն Առաքելյանին եւ մյուս դիվանագետներին, որոնք բոլորն ԱԳՆ-ից են:

Ավելին՝ ըստ էթիկետի, դեսպանին՝ իր հանդիպումների ժամանակ, պետք է ուղեկցեն դիվանագետներ, սակայն նա այնքան չի վստահում դեսպանատան աշխատակիցներին, որ ոչ մի դիվանագետի չի տանում իր հետ, հանդիպումներին գնում է զարմիկի հետ, որը հենց թիկնապահի, համհարզի դեր է կատարում։ Մոսկվայից պատմում են, որ նա զրույցների ժամանակ հաճախ է անդրադառնում 90-ականների պատերազմին ու հաղթանակին եւ ներկայացնում է, որ այդ հաղթանակի հարցում ինքը շատ մեծ դերակատարում է ունեցել՝ համարյա մենակ է հաղթել թշնամուն։

Դեսպանատան մեր աղբյուրների հաղորդած երկրորդ նորությունն էլ այն է, որ շուտով կարող է փակվել Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչությունը, որն 90-ականներից գործում է: Այս կառույցի դերը կատարելու է դեսպանատան երկրորդ դեսպանորդը: Նրա թեկնածությունը եւս ԱԳՆ-ի ու դեսպանի միջեւ ներքին վեճ է առաջացրել:

Վաղարշակ Հարությունյանը պնդել է, որ այս պաշտոնում նշանակվի իր մտերիմներից մեկը՝ 2021 թվականի հունվարից մինչեւ հուլիս ամիսը պաշտպանության փոխնախարար աշխատած Սուրեն Սահակյանը: Այդ դեպքում դեսպանատան խոհանոցը գրեթե փակ կմնար ԱԳՆ-ի համար, եւ արտգործնախարարությունը դեմ է եղել, որ Վաղարշակ Հարությունյանն իր մարդուն նշանակի երկրորդ դեսպանորդ։

ԱԳՆ-ն իր թեկնածուն ունի: Նա Արցախի ԱԳ փոխնախարարներից է, սակայն դիվանագիտական մեր աղբյուրը անունը չի հստակեցնում: Մինչեւ օրս ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկ դեսպանորդ ուներ՝ Արսեն Առաքելյանը, որին, որպես ԱԳՆ-ի «մարդու», դեսպանը հնարավորինս մեկուսացնում է գործերից:

Փորձեցինք կապ հաստատել Արսեն Առաքելյանի հետ, սակայն ապարդյուն: Նա այն տեսակետին է, թե մամուլի հարցերին պետք է պատասխանի միայն ԱԳՆ լրատվականը: Իսկ ԱԳՆ խոսնակը կոնտակտի դուրս չի գալիս եւ տարբերություն չի դնում լրագրողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ, ԶԼՄ-ների հարցումներին պատասխանում է քաղաքացիների համար նախատեսված ընթացակարգով ու բավականին դանդաղ:

Առհասարակ հասկանալի չէ, թե այդ դեպքում ինչու է մեր պետությունը մամուլի խոսնակների նման ահռելի ապարատ պահում եւ վճարում հարկատուների գրպանից, եթե ԱԳՆ-ն օպերատիվ լրատվություն չի ապահովում, լրագրողների եւ հանրային իրազեկման աշխատանքներին չի նպաստում: Բայցեւայնպես, մեր հարցման պատասխանը կհրապարակենք՝ ստանալուն պես»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan