Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Անհետ կորած է 18 անձ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի. նոր տվյալներԱնհետ կորած է 18 անձ, այդ թվում՝ Իրանի քաղաքացի. նոր տվյալներ Կադրեր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի այն մասից, որտեղ հայտնաբերվել է 3-րդ զոհի մարմինը (տեսանյութ)
16
Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Պատերազմ Արցախում
Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Հայտնի է պայթյունի հետևանքով զոհված անձանց ինքնությունը «Եղբորս երեխեքը, հղի կինը փլատակների տակն են, առավոտից մի կռան է աշխատում». որոնվող քաղաքացիների հարազատ (տեսանյութ) Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Դադարեցրեք այս ուրախությունը, Հայաստանում ողբերգություն է, դուք՝ պարում. ռուս աղջիկը նկատողություն է անում հայերին (տեսանյութ) Կադրեր «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթած շենքի այն մասից, որտեղ հայտնաբերվել է 3-րդ զոհի մարմինը (տեսանյութ) Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին․ Վեհափառ Փաշինյանը պայթյունի վայր այցելել է վաղ առավոտյան, երբ քաղաքացիներ չկային Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ․ ԱԻՆ ԱԻՆ-ը հրապարակել է «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորածների անունները Ժամը 18։00-ի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ ԱՆ Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են. ռումբի ահազանգ կա. խոսնակ «Այս պահին 3-րդ աստիճանի բարդություն է». Արմեն Գասպարյան. Տեսանյութ Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Սուրմալու առետրի կենտրոնում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասավ 34-ի Աղավնոյում առաջին տունն այրվեց տանտիրոջ կողմից. Տեսանյութ «Սուրմալու»-ն` պայթյունից հետո. կադրեր վերևից. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Բերձորում ընտանիքներ չեն ապրում՝ մինչդեռ ապրում է մոտ 50 ընտանիք. Բերձորի համայնքապետ

Բերձորցիների համար այսօրվա ամենակարեւոր հարցն այն է, թե նոր երթուղու կառուցման դեպքում ի՞նչ կարգավիճակ են ունենալու իրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցված արտահայտությունները մեզ համար անակնկալ կամ նորություն չէին՝ վերջին ամիսների խոսակցությունների համատեքստում: Բերձորցիների մոտ տրամադրությունը նույնն է՝ ինչ հայտարարությունից առաջ էր: Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա, ապրում են իրենց սովորական կենցաղով: Սակայն իրենց մոտ վրդովմունք է առաջացել, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Բերձորում մարդիկ չեն ապրում: Մինչդեռ Բերձորում ապրում է մոտ 50 ընտանիք՝ 180 մարդ»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը:

Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ պատերազմը եւ հաջորդած ամիսները ցույց են տվել, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է սպասվում հաջորդ օրը, հետեւաբար՝ հետագա իրավիճակը կախված է երթուղու փոփոխությունից: «Ես այս հարցում կարող եմ միայն իմ անունից խոսել, եւ չեմ կարող ասել, որ եթե հանկարծ որոշում կայացվի դուրս գալու՝ ինչ կորոշեն մարդիկ՝ դուրս կգա՞ն, թե՞ կմնան եւ կպայքարեն: Բացի այս բազմաթիվ են անպատասխան հարցերը: Ի՞նչ է սպասվում մեզ նոր երթուղուց հետո: Մենք ի՞նչ կարգավիճակ ենք ունենալու: Մենք ինչպե՞ս ենք ապրելու: Բայց մեկ բան է պետք հստակ արձանագրել՝ այդ միջանցքը չի կարող վերահսկվել թշնամու կողմից, քանի որ այդ դեպքում կբացառվի խաղաղ երթեւեկությունը: Բնականաբար, պետք է լինեն խաղաղապահներ, որոնց 100 % վերահսկողության ներքո պետք է լինի միջանցքը: Կոնկրետ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ռուս խաղաղապահներն իրենց տեղերում են»,- ընդգծեց Ալեքսանյանը: Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ այժմ «Արցախգազը» ապամոնտաժում է նոյեմբերի 9-ից Բերձորում չգործող գազախողովակաները:

«Իմ տեղեկություններով՝ դրանք տեղափոխում են Հին Շեն եւ Նոր շեն գյուղեր: Շատ են խոսակցությունները, որ հնարավոր է բերձորցիներին վերաբնակեցնեն այդ գյուղերում: Ես նման առաջարկ չեմ ստացել: Ամեն դեպքում կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետությունը տեղահանված բոլոր մարդկանց տալիս է հնարավորությունը վերադառնալ մեր տիրապետության տակ մնած հատվածները»,- նշեց Ալեքսանյանը: Համայնքապետի խոսքով՝ թեպետ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների կողմից հայտարարվում է, թե բերձորցիների բնակարանային հարցերը լուծված են, սակայն այդպես չէ: «Առհասարակ Քաշաթաղի ոչ մի շրջանի որեւէ բնակչի բնակարանային հարց լուծված չէ: Որոշումը, իհարկե, կա, բայց այս պահին դեռ միայն որոշում է, քանի որ շատ խնդիրներ կան:

Տեսնում ենք հայտարարություններ, որ այդ հարցը լուծված է, բայց, որպես խնդրի կողմ, տեսնում ենք, որ այդպես չէ: Լուծման գործընթացում շատ խնդիրներ են առաջանում: Յուրաքանչյուր անձ կորցրել է շատ ավելին, քան իրեն առաջարկում է Կառավարությունը: Բայց գոնե այդ առաջարկածն էլ պետք է ողջամիտ լինի: Օրինակ՝ նույն չափի գումարն առաջարկվում է եւ երկուհոգանոց, եւ տասըհոգանոց ընտանիքին, ինչը, իհարկե, սխալ է»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյան հունիսի 27-ի իր ասուլիսում նշեց, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։

Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։ Իսկ այսօր՝ հունիսի 30-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է: «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan