Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Ուզում են փոխվստահություն հաստատել․ Հանդիպել են հայ և ադրբեջանցի մի շարք փորձագետներ

Հայ և ադրբեջանցի 11 անկախ փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում փորձագիտական խմբի անդամ Ջոնի Մելիքյանը նշեց, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման առնչվող հարցերը և փոխվստահության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։

«Ֆորմատը ստեղծվել է LINKS Europe կազմակերպության կողմից, որին աջակցում է Եվրամիությունը։ Այն պետք է հնարավորություն տա, որպեսզի երկու երկրների փորձագետները հանդիպեն, շփվեն, կիսվեն կարծիքներով և փորձեն տեսնել հակառակ կողմի մոտեցումը կամ լսեն միմյանց, հասկանան՝ ինչ կարելի է կառուցել եղած հիմքի վրա»,- նշեց Մելիքյանը։


Չնայած նրան, որ Ադրբեջանը կոնֆլիկտը լուծված է համարում, սակայն խնդիրները բավականին շատ են, կա հարցերի լուծման կարիք։ Հայ փորձագետները մշտապես հնչեցնում են այն տեսակետը, որ կոնֆլիկտը լուծված չէ։ Մելիքյանի դիտարկմամբ՝ Եվրամիությունը շարունակություն կտա այս ֆորմատին։

«Բացատրական աշխատանքը պետք է շարունակել։ Ի վերջո, ժամանակ կգա, և նրանք էլ այս հանդիպմանը անկախ փորձագիտական մոտեցումներով կգան, ոչ թե իրենց իշխանությունների թեզերը արտաբերելու համար։ Կողմերը պետք է սկսեն քննարկել ապագայի մասին, ինչպես կարելի է լուծել հարցերը։ Պարտադիր է հանդիպել, բացատրական աշխատանքներ վարել, ցույց տալ Արևմուտքի մեր գործընկերներին, որ մենք գնում ենք երկխոսության, ունենք մեր մոտեցումները, որոնք շատ հստակ հիմքերի վրա են»,- առանձնացրեց Մելիքյանը։

Փորձագետը կարծում է, որ հանդիպումները կարող են նպաստել, որպեսզի Ադրբեջանը գա այն եզրահանգման, որ միակողմանի ոչինչ չի լինում։ Դժվար է խոսել տեսանելի և շոշափելի արդյունքների մասին, բայց կան հարցեր ու թեմաներ, որոնց մասին քննարկումները կստիպեն խոսել առաջարկների մասին։


Փորձագետ Տարոն Հովհանիսյանը շեշտում է՝ քաղաքական և բանակցային օրակարգերը քննարկման ենթակա չեն։ Փորձագիտական խումբը չի զբաղվում հակամարտության գնահատմամբ, բանակցային, խաղաղության գործընթացով։ Սակայն հայկական խումբը իրենց մտահոգությունները բարձրաձայնում է։

«Հայկական կողմի առաջարկն այս շրջանակներում այն է, որպեսզի մշտադիտարկում իրականցվի ատելության խոսքի, ղեկավարների հռետորաբանության, և հնարավորության դեպքում նաև սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Դեռևս որևէ բան հստակեցված չէ, միայն գաղափարներ են գեներացված և շատ դժվար է ասել որևէ բան կհաջողվի անել, թե ոչ»,- առանձնացրեց Հովհաննիսյանը։


Նրա համոզմամբ՝ եթե չլինեն խնդիրներ՝ Եվրամիության աջակցությամբ գուցե փորձ կատարվի մեդիադաշտի մոնիթորինգ իրականացնելու ատելության խոսքի և հռետորաբանության մասով։ Հայկական կողմը որևէ անհանգստանալու կարիք չունի։ Պետք է ապահովի համակողմանի վերլուծություն։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մոնիթորինգի շրջանակներում նաև հնարավոր է քննարկել Արցախում խաղաղ բնակչության դեմ հրադադարի խախտումները, այսինքն՝ ինչքանով է պահպանվում հրադադարը։

Մասնակիցներն անդրադարձել են նաև այն լուրջ վտանգներին, որոնք բխում են ընթացող միջազգային գործընթացներից, և, մասնավորապես, Ուկրաինայի պատերազմից, որն իր ազդեցությունն ունի Արևելյան գործընկերության բոլոր երկրների, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային անվտանգության վրա: Նրանք հույս են հայտնել հակամարտության շուտափույթ ավարտի և Ուկրաինայում խաղաղության վերականգնման հետ կապված:

Խումբը սահմանել է նաև այն քայլերը, որոնք կձեռնարկի հաջորդ վեցամսյա ժամանակահատվածում՝ աջակցելու տարածաշրջանում շարունակվող խաղաղության ջանքերին, ինչպես նաև ակտիվացնելու իր շփումները Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների և այլ տեղական, տարածաշրջանային և միջազգային շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու լավագույն ուղիները, որոնք կարող են նպաստել խաղաղության շարունակական ջանքերին՝ օգնելով կառուցել երկխոսություն և վստահություն։

Հայ-ադրբեջանական միացյալ խմբի անդամներն են՝ Ստեփան Գրիգորյանը, Տարոն Հովհաննիսյանը, Գևորգ Մելիքյանը, Ջոնի Մելիքյանը, Բենիամին Պողոսյանը, Ահմադ Ալիլին, Մեհման Ալիևը, Շահլա Իսմայիլը, Սամիր Մամեդովը, Ռամազան Սամադովը և Անար Վալիևը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan