Մի բան էլ. չփորձեք ժողովրդին մեղադրել. խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները
Մի բան էլ. չփորձեք ժողովրդին մեղադրել: Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները: Իսկ եթե խնդիրը էլիտաները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել, ուրեմն խնդիրը ավելի խորն է:
Վաղը Հայաստան ունենալու համար այնպիսի էլիտաներ են պետք, ովքեր պատասխանատվություն կարող են վերցնել իրենց վրա ու լավ գիտեն, որ «միայն պետության փրկության բարձրագույն նպատակն է արդարացնում բոլոր հնարավոր միջոցները»:
Էլիտաների թարմացումը ու փոփոխությունը կենսական է, սակայն մինչ այդ պետք է հրապարակային քաղաքական գնահատական տրվի 2018-ի իշխանահանձնման ու դրան նախորդած/հաջորդած որոշ գործընթացների:
Միշտ հիշեք նիկոլը գործիք է՝ այդ թվում ներքին որոշ խաղացողների ձեռքում:
Էսքանը:
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից