Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին

Դիտել նաև
Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարին' կազմակերպելու իր այցը թշնամի երկիր և տեսակցելու հայ ռազմագերիներին
Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատելու կոչով Ազգային անվտանգության ակտի լրացում է ներկայացրել
Դավթյանը Կրասնովի հետ քննարկել է ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի դատախազների միջև պայմանավորվածությունները
Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն հայրենիքում է․ «Սպուտնիկ Արմենիա»
Հայ գերիների թիվը 119 է, Հայաստանի վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը․ Սիրանուշ Սահակյան
Խծաբերդում գերևարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերիների ծնողների խնդրանքով հյուպատոսն ընդունեց 5 ծնողի։
Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։