Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Երեկ պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանը խուսափում հրապարակային և թափանցիկ մամուլի ասուլիսներից

Այս հարցը առաջինն էր, որ տրվեց Նիկոլ Փաշինյանին և իր պատասխանով պարզ դարձավ, թե ինչու է նա խուսափում մարդկային շփումներ ունենալ լրագրողների հետ:

Սկզբում նա կմկմաց, թե լրատվամիջոցների «տերերին» կարևոր չէ, թե ոնց պատասխանի, իսկ հետո բացահայտեց իր գլխավոր մտավախությունը նման ֆորմատով ասուլիսներ անցկացնելու համար: Պարզվում է նա վախենում է, որ նման բաց ֆորմատով ասուլիս առաջարկելու դեպքում, նրան... թույլ չեն տա դա անցկացնել:

Հիշեցնենք, որ 2018-ի ամռանը, երբ երկրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուզում էր անցկացնել մամլո-ասուլիս, Փաշինյանին աջակցող խունվեյբինները տապալեցին դա: Եվ, ահա, հիշելով այդ պատմությունը Փաշինյանը խոստովանում է, որ նման ձևով կարող են իրեն էլ թույլ չտան նման ասուլիս անցկացնել: Դրանով Փաշինյանը, փաստացի, անուղղակի  խոստովանում է, որ 2018-ին ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսի տապալման մեջ իր մատը խառն է եղել: Եվ հիմա, ինքը՝ Փաշինյանը, վախենում է, որ նույն մեթոդը կարող է իր հանդեպ կիրառվի և դրա համար էլ խուսափում է գնալ այդ քայլին:

Բայց իր այդ խոստովանությամբ, նա արձանագրում է մի քանի փաստ:

Փաստացի «ժողովրդավարական» համբավ ունեցող  վարչապետը վախենում է սեփական երկրում թափանցիկ և բաց ասուլիսներ անցկացնել: Մինչդեռ իբր «ավտորիտար» համբավ ունեցող նախկին նախագահը չի վախենում շփվել լրագրողների հետ բաց և ուղիղ ձևով:

Դե թող դրանից հետո «ժողովրդավարական» համբավ ունեցող լրատվամիջոցները՝  Սիվիլնետը, Ազատությունը, «ԳԱԼԱ»-ն և մյուսները արձանագրեն իրենց տերերի համար, թե ովքեր են իրականում ավելի մոտ ժողովրդավարական արժեքներին, որպեսզի հետո չշարունակեն ճամարտակել վերացական բնույթի արժեքներից առանց ամոթի:

Բայց այս հանգամանքը բացահայտում է ևս մի գործոն: Փաշինյանն ունի օբյեկտիվ պատկեր, թե ինչ է  մտածում իր մասին հանրության մեծ մասը: Եվ եթե ընդդիմությանը դեռ չի հաջողվում կոնսոլիդացնել այդ հանրության մեծ մասին, դա դեռ չի նշանակում, որ Փաշինյանը չգիտի այդ իրականության մասին:

Ահա, թե ինչու նախկին լրագրող և խոսել շատ սիրող Փաշինյանն այսօր խուսափում է հրապարակային շփումներից: Նա, իհարկե, ակնարկեց, որ կարող էր և չշփվել լրատվամիջոցների հետ և պատասխանել բացառապես «քաղաքացիների» հարցերին: Բայց դա չի անում այն պատճառով, որ այդ քայլով նա  ուղղակիորեն կնմանվեր նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներին, որոնք նույնպես գերադասում էին շփվել միայն «քաղաքացիների» նամակներին պատասխանելով:

Պարզապես ապշել կարելի է տեսնելով, թե ինչ արագությամբ է նախկին փողոցային գործիչը դառնում «փակ» տիպի ավտորիտար գործիչ, ով վախենում է շփվել նույնիսկ յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan