Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Ասես Ալիևն էր խոսում. ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր. Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, ինչը նպատակ ուներ վախի կամ նահանջի տրամադրություններ փոխանցել արցախցուն, ոչ միայն չընկճեց արցախահայությանը, այլ, հակառակը, է՛լ ավելի ամրապնդեց պայքարի ոգին։ Տեսակետն Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանինն է, որը, որպես իր ասածի ապացույց, հիշեցնում է Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունների կողմից ստորագրված հուշագիրը, որ հստակ սահմանում էր՝ նշաձողի իջեցում չի կարող լինել, որովհետև դա Արցախի հանձնում է նշանակում։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հարցի մասին Ազգային ժողովի ամբիոնից ունեցած վերջին հայտարարություններին, որտեղ անուղղակի կերպով ՀՀ նախկին նախագահներին է մեղադրում, այսպես ասած, Արցախը հանձնելու համար, ապա Հակոբյանը նկատում է` այդ օրն ԱԺ ամբիոնից ասես Ադրբեջանի ղեկավարութունն էր խոսում:

-Հայաստանում, ապրիլից սկսած, այնուհետ թափ առած «Դիմադրություն» շարժումն ասես գնալով մարում է: Այն, գիտենք, հիմնական ու առաջնային մեկ նպատակ ուներ՝ պահպանել Արցախի մնացած հատվածն ու Արցախի հայկականությունը: Ի՞նչ տրամադրություն է այժմ Արցախում, երբ շարժումը նախկին թափը չունի:

-Համաձայն չեմ, որ Հայաստանում «Դիմադրություն» շարժումը մարում է, ես կասեի՝ վերաձևակերպվում է, որովհետև մարտահրավերներն են փոխվում, խնդիրներն են փոխվում, և, հակառակը, ըստ իս, այն ավելի մեծ թափ է առնում: Ի սկզբանե, այո, բոլորը դուրս եկան փողոց, «Դիմադրություն» շարժումը սկսեց զուտ Արցախը փրկելու համար, սակայն հիմա այն դարձել է մեծ, ազգային-գաղափարական շարժում, որտեղ պայքարը ազգային արժեքների պահպանումն է, ընդհանրապես, հայոց պետականության պահպանումն է: Այդ մեծ խնդրի մեջ Արցախը ևս մասնիկ է: Ըստ էության, մարդիկ դուրս են եկել պայքարելու աշխարհին մոլորեցնող փայլուն հաճույքների դեմ, դուրս են եկել պայքարելու նյութական արժեքների դեմ, որոնք, այս իշխանությունների շնորհիվ, դարձան ավելի գերակա արժեք, քան սերը հայրենիքի, ազգի, կրթության հանդեպ: Կարծում եմ, որ այն դեռևս շատ մեծ թափով ցույց է տալու և հասնելու է այն խնդրի լուծմանը, ինչի համար սկիզբ է առել:

-ՀՀ ԱԺ քառօրյա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանի ամբիոնից խոսելով Արցախի հիմնախնդրի մասին, հերթական անգամ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և «Դաշնակցություն»-ը ժամանակին բանակցային փաթեթով Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ի՞նչ բնութագրում կտաք այս հայտարարությանը:

-Ես ասել եմ, նորից կրկնեմ՝ դա խոսում էր Ալիևը, որովհետև ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր: Ասվում է այն տեսանկյունից, որտեղից հարմար էր Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Ամեն բան կասկածի տակ էր դնում. դրանցից մեկը Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքի հանրաքվեն էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախում ծանրագույն պայմաններում: Այսինքն՝ ցավալի է, բայց փաստ. ինքը համարում է, որ հասարակությունը չունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա գոնե նորագույն պատմության վերաբերյալ իր հետևություններն անել, և հասարակության ինքնագիտակցության մակարդակն այնքան է ցածր, որ հավատում են թշնամու շահերից բխող խոսքին: Սա կործանարար է: Սա արվեց Ազգային Ժողովի բարձրադիր ամբիոնից: Նորից ասեմ, որ սա կարող էր ասել միայն Ալիևը. որևէ հայ չէր կարող նման բան մտածել:

-Ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանը հայտարարություն ընդունեց, որ Արցախի կարգավիճակի մասով «կարմիր գծեր կան»: Հիմա եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ հատվեն այդ «կարմիր գծերը», կամ դրա փորձը արվի, ո՞րն է լինելու արցախցու անելիքը:

-Այո, ապրիլի 14-ին արված ԱԺ-ի հայտարարությունը Արցախում արթնություն բերեց, և մենք միասնական մեր տեսակետը հայտնեցինք, որովհետև, անկախ բոլոր տեսակի տարաձայնություններից, եթե կարող են այլ հարթակներում լինել, այս հարթակում ընդդիմության ու իշխանության «կարմիր գծերը» նույնն են: Այսինքն՝ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչին ձգտում են այսօրվա հայաստանյան իշխանությունները, չնայած վերջերս Նիկոլ Փաշինյանի «հատուկ հաձնարարություններով» դեսպանը եկել էր Արցախ, որպեսզի այստեղից ցույց տար Հայաստանի մեր հայրենակիցներին, որ Արցախում բոլորը չեն, որ նույն կարծիքն ունեն: Ես ասեմ, որ ինքը ստում է. այստեղ յուրաքանչյուրը՝ նորածնից սկսած մինչև ամենատարեց մարդը, մտածում է նույն կերպ՝ Արցախը չի կարող լինել Արդբեջանի կազմում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan