Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի

9 օր առաջ Ապարանում տեղի ունեցած 2 երիտասարդի սպանության և ևս 5-ին զենքով վիրավորելու գործով քննությունը կաղում է, գործն առաջ չի գնում: Քաղաքական կոնտեքստով այս աղմկահարույց միջադեպի արյան հետքերով իրավապահները մինչ օրս չեն հայտնաբերել գոնե մեկ կասկածյալ․ այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին ՔԿ լրատվական ծառայությունից:

Իսկ միակ կալանավորված անձը, ընդգծենք, սեփական կամքով է ներկայացել Աշտարակի ոստիկանություն՝ սպանության հաջորդ օրը՝ հունիսի 20-ին: Ի դեպ, միակ կալանավորված կասկածյալի անունը ՔԿ-ն համառորեն խուսափում է հրապարակել, սակայն  Yerevan.Today-ին հայտնի են դարձել նրա տվյալները՝ Հայկ Հովհաննիսյան, Երևանից․ նա Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիրներից է: 32–ամյա Հայկը հասցրել է մի քանի դրվագով մամուլի էջերում հայտնվել, ընդդիմության վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ, ըստ հրապարակումների, ագրեսիվ վարքագծով միջադեպ էր հրահրել ու հեղափոխության սիմվոլ դարձած «Դուխով» երգով դարձել էր օրվա «հերոս»:

Նշենք, որ ՔՊ-ական երկու պաշտոնյաների հարազատների  անուններ են կապվում Ապարանի արյունալի միջադեպի հետ, միջադեպից տուժածների ընտանիքները հաստատել են այդ մասին հրապարակումները՝ նախորդ շաբաթ Ապարանում կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ: Ծեծի ենթարկվածներից մեկն էլ՝ Ռաֆայելը, անձամբ է լրագրողներին հայտնել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի եղբորը ծեծի ենթարկելու վայրում տեսնելու և նրա հետ իր  շփման մասին։ Նշենք, որ Ռաֆայելի ծեծը նույն Հայկի մասնակցությամբ է տեղի ունեցել սպանությունից ժամեր առաջ՝ Արագածոտնի փոխմարզպետին պատկանող գազալցակայանում՝ վերջինիս բարեկամի միջամտությամբ: Իսկ  սպանության միջադեպին նախորդած ծեծի ժամանակ դեպքի վայրում եղել է նաև ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Գռզո Ասատրյանը, ով վերջերս է նշանակվել Ապարանի ՋՕԸ պետ:

Չի բացառվում, որ սպանությանը այս երկու ՔՊ-ական պաշտոնյաների ենթադրյալ փոխկապակցվածության պատճառով է քննությունն այսքան փակ ընթանում ու ակնհայտ ձգձգումներով: Նոր հնարավոր ձերբակալություններն ու բացահայտումները ուշանում են, պատգամավորն ինքն է երեկ տարակուսել ԱԺ-ում, որ 7 օր անցել է ու իր եղբայրը դեռևս չի կանչվել հարցաքննության. մյուսի՝ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբորորդու՝ Ռոմանի մասով ինֆորմացիան խիստ հակասական է հրապարակվում․ հայրը պնդում է, որ որդին դեռևս չի կանչվել հարցաքննության, պաշտոնյա հորեղբորորդի Փարվանյանն էլ առհասարակ ժխտում է Ռոմանի մասնակցությունն այս ողբերգական սպանությունների միջադեպին, չնայած կողմերին հանդիպման կանչողը, ըստ շրջանառվող լուրերի, հենց ինքն է եղել:

Ում և ինչու է փորձ արվում մաքրել այս արյունոտ միջադեպից, իսկապե՞ս փորձ է արվում կոծկել սպանության միջադեպը, այս հարցերին առայժմ սպանվածների հարազատները միասնականորեն են արձագանքում՝ այո, սպանված 28–ամյա Տիգրան Հարությունյանի և 27-ամյա ՊՆ սահմանապահ Համիկ Միքայելյանի հարազատները իրենց վարկածներն ունեն:

Նշենք, որ հունիսի 19-ին Նիգավանում հնչած կրակոցներից հետո անգիտակից վիճակում շարունակում է մնալ ԱԱԾ ծառայող Սամվելը, 19- ամյա Հրաչյան ևս հիվանդանոցում է դեռ՝ թոքի վնասվածքով ու չի բացառվում առաջիկա օրերին երկրորդ վիրահատական միջամտության կարիքը լինի, իսկ մյուս երեք տարբեր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները դուրս են գրվել հիվանդանոցից:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan