Հուլիսի մեկին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը
Դիտել նաև
«Երևանում ավելանում է նոր բեռ` 30 հարկանի 7 շենք»․ Գրիգոր Իսկանդարյան
Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ)
Քաղաքային 2,5 միավորանոց իշխանության խայտառակ կառավարման հերթական դեպքը
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը
Գյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչը։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: