Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ցանկացած երկրում վստահությունը շատ կարևոր հանգամանք է հատկապես ներդրումների իրականացման և ֆինանսների կառավարման հարցերում։ 2018 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորում էր նրանով, թե իբր քաղաքական անորոշություններն արգելակում են ներդրումների իրականացմանը։ Ու ընդհանրապես, իր ողջ պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իշխանափոխության արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու իշխանությունների հանդեպ վստահությունն այնքան մեծ է, որ սփյուռքից և արտերկրից գործարարներն ուղղակի հերթ են կանգնել ներդրումների համար։

Իրականում շատ արագ համոզվեցինք, որ այս իշխանություններն անբարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների համար, նրանց նկատմամբ տարատեսակ ճնշումների գործիքներ կիրառում, ոտնահարում բանկային գաղտնիքը և այլն, ինչը մեծապես վանում է ներդրողներին։ Իշխանությունների նկատմամբ անվստահությունն ավելի խորացավ հատկապես պատերազմից հետո, երբ տարբեր տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Հայաստան ուղարկված օգնության մի զգալի մասը, մեղմ ասած, անորոշ ճակատագիր է ունեցել, իսկ աշխարհասփյուռ հայության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար հանգանակված ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52 միլիարդ դրամ (մոտ 107 միլիոն դոլար), չի ծառայել իր բուն նպատակին։ Պարզվեց, որ այդ գումարը փոխանցվել է պետբյուջե և հայտնվել կառավարության տնօրինության տակ:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված հիմնադրամի գումարների՝ պետբյուջե փոխանցման անհրաժեշտությունը, այդպես էլ մնում է հարցական։ Առ այսօր հոդաբաշխ, տրամաբանական որևէ պատասխան չի տրվել: Բացի դրանից, մինչև հիմա չկա նաև հստակ հաշվետվություն, թե կոնկրետ ինչ ուղղություններով և ինչպես են ծախսվել այդ գումարները։ Իսկ այդ գումարները թիրախային օգտագործելու մասին կառավարության հավաստիացումներն արդեն վաղուց հույս չեն ներշնչում։ Իշխանություններն անգամ որևէ ջանքեր չեն գործադրում իրենց նկատմամբ խաթարված վստահությունը վերականգնելու և իրենց տնօրինության տակ հայտնված գումարները հիմնադրամին փոխանցելու ուղղությամբ։

Այնինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական նշանակություն ունի, և հանգանակված միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված բացերը կարող են բացասական ազդել հաջորդ տարիների հանգանակությունների չափի վրա, անգամ հիմնադրամի գոյության նպատակահարմարության հարց առաջ բերել, ինչի հետևանքով համայն հայության շահերը շոշափող ծրագրերը կմնան կիսատ կամ իրականություն չեն դառնա։ Ուստի պատահական չէ, որ ՀՀ նախկին նախագահները նախընտրում են չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին։ Օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անգամ հրաժարվեց ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ։ Հիմնադրամի նկատմամբ վստահության անկման հանգամանքով է պայմանավորված նաև, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 25-ին չմասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին։

Ավելին՝ նա օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Կարևոր հանգամանք է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստին չէին մասնակցում ինչպես Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան ու Բակո Սահակյանը, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատերազմի ժամանակ համայն հայության ջանքերով հանգանակված գումարների կառավարման հարցը բարձրացվում է ոչ միայն երկրի ներսում, այլև սփյուռքում, որտեղ ՀՀ իշխանությունները վստահության մեծ դեֆիցիտ ունեն։

Մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ սփյուռքում մերժել են հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ Հայաստանում ներդրումներ իրականացնելու հորդորները՝ նշելով, որ չեն վստահում ՀՀ իշխանություններին նրանց պահվածքի և հատկապես համահայկական հիմնադրամի գումարները ոչ ճիշտ օգտագործելու պատճառով։ Ըստ այդմ, Սինանյանին պարզ հասկացրել են, որ մինչև իշխանությունները հրաժարական չտան, ներդրումներ չեն անելու։ Թերևս սփյուռքահայերը ևս հասկացել են, որ իշխանությունների ուշք ու միտքը հնարավորինս շատ կապիտալ կուտակելն է, նրանք ոչ միայն չեն բավարարվում պետբյուջեի ծախսերի, թանկացումների և դոլար/դրամ փոխարժեքի տատանումների հաշվին հարստանալով, այլև աչք ունեն բոլոր այն միջոցների վրա, որտեղ ինչոր բան քերելու հնարավորություն կա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan