Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին
17
Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Փաշինյանի «ապագա կան» սրընթաց կերպով Արցախից և Բերձորից գալիս է դեպի Երևան Փրկարարները դեռ աշխատում են․ ՈւՂԻՂ միացում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնից Ի՞նչ է կատարվում «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ պայթյունից հետո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պատերազմ Արցախում
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. ԱԻՆ «Սուրմալու»-ի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել Մոտ 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել շենքի պահեստում․Արմեն Փամբուխչյան Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Աղասի Ենոքյան «Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 6 քաղաքացի Ադրբեջանը Արցախի օկուպացրած տարածքներում 110 մարտական հենակետ է հիմնել «Անհետ կորած համարվող Լյուբա Գրիբովան ողջ-առողջ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում ԱԻՆ-ը հրապարակել է զոհվածների անունները «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել «Սուրմալուի» դեպքերը ծաղրած Իմքայլական ավագանու անդամը վայր է դնում մանդատը Բարդակիզմ և դիլետանտիզմ Մետրոյում կրկին պայթուցիկ սարքի մասին ահազանգ է եղել «Սուրմալու»-ում ողբերգական դեպքի ժամանակ Փաշինյանը գտնվել է Սևանի առանձնատանը, նշել է Խաղողօրհնեքը Երկրում խառնաշփոթ է, իսկ ՔՊ-ն զբաղված է համագումարի աշխատանքներով Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի․ԱԻՆ Սգո օր է հայտարարվելու Ձայներ են լսվել, հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողակա-փրկարարական աշխատանք․ նախարար Փլատակների տակից դուրս է բերվել ողջ քաղաքացի Իրանի դեսպանությունը ցավակցություն է Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ԱԻՆ Գնալով մարդկանց ողջ գտնելու հավանականությունը զրոյանում է. փրկարար Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Փաշինյանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Սա ա ամբողջ իր արածը հայ ժողովրդի հետ՝ մեկ ֆոտոյով Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է. փաստաբան Կինոլոգիական շները որոշակի հետք են գտել․ ԱԻՆ խոսնակը՝ 7-րդ զոհի հայտնաբերման մասին (տեսանյութ) Մահվան ու կործանման խորհրդանիշը Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին Հրդեհը մարելու համար ուղղաթիռ, վարժեցրած շներ, այլ միջոցներ հնարավո՞ր չի գործածել. Ռոբերտ Հայրապետյան

Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ

Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ասուլիսում նշել է, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա, մասնավորապես, նշել է․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

Ըստ Աղավնոյի համայնքապետի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող անընդհատ զիջողի դիրք բռնել․

«Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի է նա այդպես անում։ Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչները Արցախին, այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների գցե՞ս։ Ղալաթ կանի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը։ Ես չեմ լքելու, եւ ավելին, ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։

Հարցին՝ բնակիչներն ինչպե՞ս են տրամադրված այդ հարցի վերաբերյալ, Անդրանիկ Չավուշյանն ասաց․ «Բնակիչների տրամադրվածությունը նույնպես մնալուն է ուղղված։ Որքան հալածանք է լինում, մենք ավելի ենք ոգեւորվում։ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանն իր սխալ բանակցություններն է վարում»։

Հարցին՝ արդյոք անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, համայնքապետն ասաց․ «Չէ, անակնկալ չէր։ Ես սպասում էի, որ նա այդպիսի հայտարարություն կանի։ Որ մարդկանց ասում էինք, ատելությամբ էին արձագանքում։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, որ հողը մնա, հիմա հող ենք զիջում, որ մարդու կյանք փրկե՞նք, մեզ այս կյանքը պետք չի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan