ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալը հանդիպել է ՀՀԿ պատվիրակության հետ
Դիտել նաև
«Առկա քարտեզներից ոչ մեկը Փաշինյանին ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս»․ Աննա Մկրտչյան
«Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»․ Աննա Մկրտչյան
Կտրուկ վատացել է Գարիկ Գալեյանի առողջական վիճակը. որդիներին մահվան մատնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հետևողականորեն խոշտանգում են ծնողներին
Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել արնել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։
Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։