«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև «Կրկնակի» նշագծումը Գայի պողոտայում երթևեկության խառնաշփոթ է ստեղծում. ահազանգում է Մանուկ Սուքիասյանը Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Ում է իրականում պատկանում Թաիրով 50/10 հասցեում գտնվող հողատարածքը. ով է զավթողը. Armlur.am

Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են ոլորտը հիմնովին. Պողոսյան

Հովհանես Պողոսյանը ֆուտբոլիստի հարուստ կարիերա է ունեցել։ Կարիերայի ավարտից հետո նա ֆուտբոլից հեռացել է, բայց երբեք չի դադարել մտածել Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է ոլորտի այսօրվա խնդիրների մասին, ստեղծված իրավիճակի համար մեղադրել ֆուտբոլային ղեկավարությանը, սուր քննադատության ենթարկել նրանց։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։

-Պարոն Պողոսյան, վերջին շրջանում Դուք շատ ակտիվ եք սոցիալական հարթակներում։ Շատ եք խոսում հայկական ֆուտբոլում գոյացած խնդիրների մասին ու քննադատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքը։ Ի՞նչն է Ձեզ այդպես անհանգստացրել։

-Պայքարել ու պայքարելու եմ հայկական ֆուտբոլում գոյացած միջակությունների դեմ։ Ասել եմ ու էլի ասում եմ, որ մելիքբեկյան-նիկողոսյանական (Արմեն Մելիքբեկյան` ՀՖՖ նախագահ և Արմեն Նիկողոսյան` ՀՖՖ փոխնախագահ) տանդեմը դարձել է պատուհաս հայկական ֆուտբոլի համար։ Հայաստանում իշխող վարչակազմի կողմից այս խամաճիկներին փաթաթել են հայկական ֆուտբոլի վզին։ Ինչպես օձն է փաթաթվում իր զոհին, այսպես էլ սրանք են փաթաթվել հայկական ֆուտբոլի վզին ու խեղդում են։

-Միգուցե վերջին շրջանում մեր թիմերի ոչ բավարար արդյունքնե՞րն են ստիպել Ձեզ նման կերպ խոսել Հայաստանի ֆուտբոլային ղեկավարության մասին։

-Ոչ բավարար արդյունքներն էլ իրենց դերակատարումն ունեն իմ վրդովմունքի մեջ։ Բայց ընդհանուր առմամբ մեր ֆուտբոլում քաոս է տիրում։ Պարտությունները դարձել են մեր հավաքական թիմերի խորհրդանիշ։ Ինչպե՞ս կարելի է պարտվել 0։19 հաշվով (Հայաստանի կանանց ազգային հավաքական), 0։9 հաշվով (Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիայի հետ ընկերական խաղում), 0։10 (Հայաստանի երիտասարդական հավաքականը Շվեդիայի հետ խաղում), մյուս տարիքային թիմերն էլ՝ 0։7, 0։6 կամ 0։4 հաշիվներով։

Սրանք վերջին երեք տարիների ընթացքում գրանցված արդյունքներն են, ու թե ինչպես են մարդիկ շարունակում աշխատել և հպարտանալ իրենց աշխատանքի արդյունքներով` ինձ համար անընդունելի ու անհասկանալի է։ Ֆուտբոլից հեռու մարդիկ նշանակվել են ղեկավար ու քանդում են մեր ֆուտբոլը հիմնովին։

-Միշտ ասում են` սպորտը պետք է հեռու լինի քաղաքականությունից։ Բայց հիմա տեսնում ենք, որ սպորտում ու մասնավորապես ֆուտբոլում քաղաքականությունն առկա է։ Նման իրավիճակում միգուցե հենց քաղաքականությո՞ւնն է խանգարում ֆուտբոլի զարգացմանը։

-Ֆուտբոլային ներկայիս ղեկավարությունը ֆուտբոլը բաժանել է երկու մասի՝ յուրայինների ու հակառակորդների։ Ով իրենց ծառայություն է մատուցում, յուրային է։ Իսկ ովքեր դեմ են իրենց վարած քաղաքականությանն ու որոշումներին, համարվում են օտար։ Ֆուտբոլը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր ֆուտբոլային գիտելիքներ ունեն։

-Ի՞նչ եք կարծում, եթե թիմը խոշոր հաշվով պարտվում է ընկերական խաղում, հետո էլ պարտվում է պաշտոնական մի քանի խաղերում, մարզիչը պե՞տք է հեռանա իր զբաղեցրած պաշտոնից։

-Միանշանակ պետք է հեռանա։ Ֆուտբոլում յուրաքանչյուր մարզչի համար դա ընդունված կարգ է։ Եթե թիմը ձախողում է իր ելույթները, իհարկե մարզիչը պետք է հրաժարական տա ու հեռանա։ Հայաստանում, ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, ֆուտբոլում էլ պատասխանատուները նշանակված են, բայց պատասխան տվող չկա։ Սա խայտառակություն է։ Հայկական ֆուտբոլը վերջին 20 տարիների ընթացքում նման վիճակում չի եղել։ Չի կարելի հպարտանալ պարտություններով։ Ժամանակին, երբ ես ֆուտբոլիստ էի, նույնիսկ 0։1 հաշվով պարտվելուց հետո մենք տանից դուրս չէինք գալիս ու հոգեբանորեն շատ ընկճվում էինք, որ պարտվել ենք։ Մեր ժամանակ ապրել ենք ֆուտբոլով, շնչել ֆուտբոլով, ունեինք բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Մրցակցությունը շատ բարձր մակարդակի վրա էր առանց նորմալ խաղադաշտեր ունենալու։

Հիմա էլ խաղադաշտերը կան, բայց չգիտես ինչու` չունենք բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Ընդ որում` մենք մանուկ ու պատանի տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ ունենք։ Բայց զարգացում չկա։ Ես ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ ժամանակին խաղադաշտում մեր երկրի պատիվն ենք պաշտպանել, ու նրանք հիմա ֆուտբոլում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Զարմանում եմ` ինչու՞ նրանք չեն քննադատում, չեն բողոքում ՀՖՖ-ի ղեկավարության դեմ։ Չեմ հասկանում, թե ուր ենք գնում այս ճանապարհով։ Շատ տխուր է ֆուտբոլի վիճակը Հայաստանում։

Զրույցի վերջում Հովհաննես Պողոսյանը նշեց, որ դժվարություններ կան ամբողջ աշխարհում, բայց միջին խաղային որակների լեգեոններ բերելով Հայաստան` մենք խոչընդոտում ենք հայ պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների աճին։ Ֆեդերացիան չպետք է միայն կազմակերպի ու անցկացնի մեր առաջնությունները, այլ սերտ համագործակցություն, ընդհանուր ռազմավարություն պետք է ունենա ակումբների հետ։ Պողոսյանի կարծիքով` հայկական ֆուտբոլը հիմա ծանր ճգնաժամ է ապրում, բայց կտրուկ փոփոխությունների ու բարեփոխումների գնալու դեպքում ամեն ինչ դեռ կորած չէ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan