Թուրքիան եթե ՌԴ–ի դեմ պատժամիջոց սկսի, դա կվնասի հենց Թուրքիային. Էրդողանի խոսնակ

Դիտել նաև
Թուրքիայում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել
Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել
Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին
Էրդողանը Փաշինյանի հետ զրույցն անվանել է «կառուցողական», իսկ Հայաստանի ընդդիմությանը՝ «արմատական շրջանակներ»
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, թե ինչու Թուրքիան չի միանում իր դաշնակիցների կողմից ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին։
Թուրքական Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թե Թուրքիան ՌԴ–ի հետ իրականացնում է հավասարակշռման քաղաքականություն։ «Եթե բոլորը ՌԴ–ի հետ այրեն կամուրջները, ապա ոչ մեկ չի լինի, որ խոսի ՌԴ–ի հետ։ Թուրքիան կախում ունի արտաքին էներգետիկ աղբյուրներից եւ այդ ոլորտում համագործակցում է ՌԴ—ի հետ։ Եթե Թուրքիան պատժամիջոցներ կիրառի ՌԴ–ի դեմ, ապա դրանից հենց Թուրքիան վնասներ կկրի»,–ասել է Իբրահիմ Քալընը։