Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

90-ականների քրեաքաղաքական ենթամշակույթը և «նոր» Հայաստանը

Հանուն իշխանական աթոռի արյուն թափելը Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է։ Հանուն աթոռի նա արյուն թափեց 2008–ի մարտի 1–ին։ Հետո այդ արյունը շահարկվեց ու վերածվեց 2018–ի իշխանության։

Վարչապետի աթոռին հայտնվելուց հետո Նիկոլն արդեն որպես իշխանություն է արյուն թափում։ Սկսած բանտում մահացած լրագրողից, մինչև Ապարանի վերջին դեպքերը։ Դե իսկ 44–օրյա պատերազմի ժամանակ Նիկոլն արյան գետեր հոսեցրեց՝ հրաժարվելով, օրինակ, հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը («Որ չասեն՝ Նիկոլ դավաճան»)։

Նիկոլը մարդասպան է։ Նա արյան մեջ թաթախված է մինչև կոկորդը։ Պատերազմի հազարավոր զոհերն իր վրա են, քանզի գիտակցված կամ հիմարաբար նա տապալեց Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը՝ դրանով իսկ հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական զույգին խախտել Մադրիդյան սկզբունքները և դիմել ագրեսիայի։

Սպանել՝ հանուն իշխանության

Նիկոլը նախորդ դարի 90–ականների սկզբի քրեաքաղաքական ենթամշակույթը կրող միջավայրի ծնունդ է։ Այն ժամանակ հանուն իշխանության բազմաթիվ աղմկոտ սպանություններ տեղի ունեցան։ Ղանդիլյան, Յուզբաշյան, Գալստյան․․․

ՀՀՇ–ական իշխանության, մասնավորապես՝ ոստիկանության բարձր հովանու ներքո գործում էր բանդա (Արմեն Տեր–Սահակյանի բանդան)։

90–ականներն ունեին մի քանի խորհրդանիշ, որոնցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է, մյուսը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

Սուքիսյանը՝ Գռզոն, օլիգարխիա կոչվածի պիոներներից է։ Իշխանության ու բիզնեսի սերտաճման վառ օրինակը։ Այդ նա էր «ախռանայով» շրջելու, սափրագլուխներով շրջապատվելու ենթամշակույթի ներդրողը։

Գռզոն իր հսկայական կապիտալը կուտակեց Վանո Սիրադեղյանի հետ կապերի շնորհիվ (90–ականների կեսերից հետո վանոյական «կռիշայի» տակ էր հայտնվել նաև գեղցի Նիկոլ Փաշինյանը, բայց հետո և՛ Գռզոն, և՛ Նիկոլն ուրացան Վանոյին, բայց սա արդեն կոմպլեքսների ոլորտից է)։

Ինչ վերաբերում է Գռզոյի խնամի դարձած Գագիկ Ջհանգիրյանին, ապա սրա անունը կապվում է 1995–ի խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի կեղծիքների հետ։

Հետագայում Ջհանգիրյանը հայտնի էր որպես զինվորական տխրահռչակ դատախազ։ Ողջամիտ կասկած կա առ այն, որ Ջհանգիրյանը նաև թալանչի պաշտոնյա է, քանզի այն «գոմը», որը նա ունի, հնարավոր չէ ձեռք բերել պաշտոնյայի աշխատավարձով։ Ինչպես հայտնի է՝ Ջհանգիրյանի մեկը հազար է, իսկ հազարը՝ մեկ։

Ուշագրավն այն է, որ Ջհանգիրյանն ու Սուքիասյանը Նիկոլի «նոր Հայաստանի» կարկառուն ներկայացուցիչներն են։ Մեկը պատգամավոր է դարձել «Խորհրդարանում այլևս մականունավոր օլիգարխ պատգամավորներ չեն լինելու» ծրագրի շրջանակներում, իսկ մյուսը նշանակվել է դատական համակարգը բռնաբարելու գործին, և ինչպես վերջերս հերթական անգամ ապացուցվեց ձայնագրությամբ՝ փայլուն կատարում է Նիկոլի սրտի ուզածները։ Ջհանգիրյանի վզին դրել են, ինքը տանում է այդ լուծը՝ Հայաստանի դեմ գ․․․ ություն անելով։

Նախկինագույն Հայաստանը

Նիկոլը, ինչպես միշտ, խաբել է ու խաբում է։ Նրա ասածները պետք է հասկանալ հակառակ իմաստով։ Ասում էր՝ խնամի–ծանոթով չի լինելու կադրային հարցը, արեց ճիշտ հակառակը։

Ասում էր՝ թալանի վերջը դրվելու է, հիմա թալանում է աննախադեպ ձևերով։

Ասում էր՝ «զանգովի արդարադատություն» չի լինելու, հիմա դատաիրավական համակարգը սարքել է Ջհանգիրյանի վզին դրած գոմ։

Նիկոլը խոսում էր նոր Հայաստանից, բայց վերադարձրել է 90–ականների Հայաստանի ամենակեղտոտ բարքերը՝ սպանություններ, թալան, բեսպրեդել, քրեական ենթամշակույթով ապրող ոստիկաններ, դատավորներ և ագահ թիմակիցներ։

Նիկոլը պողոսներին վախեցնում է նախկինների վերադարձով, բայց ինքը վաղուց վերադարձրել է նախկինը, ավելի ճիշտ՝ նախկինագույնը։ Այդ նախկինագույնի գլխավոր կոդն, ի դեպ, Ղարաբաղը բեռ համարելն ու հայաստանցի–ղարաբաղցի հակասություն քարոզելն էր։ Նիկոլը դա էլ հետ բերեց ու Ղարաբաղի պահով տվեց–անցավ իր ուսուցիչներին։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan