Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
«Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Մարտի 18-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 165 դեպք Հայաստանից մեկնել և չի վերադարձել ԼՂ-ում հաշվառված 7 825 քաղաքացի. Sputnik Արմենիա «Պատկերացնենք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա. ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն». Վարուժան Գեղամյան

Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի բաճակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին գործընկերների հետ է վայելում Երևանյան աղմուկից դուրս՝ բնության գրկում՝ զով Ենոքավանում: Լուսանկարում «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված աշխատակազմն է՝ Տաթև Խաչատրյանը, Աննա Զախարյանը, Սյուզաննա Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանն ու Լուսինե Բարսեղյանը։ Նրանք բոլորը «Հայկական ժամանակ» օրաթերթի (որն, ի դեպ, վաղուց չի տպագրվում) աշխատակիցներն են։ Վերջից գանք։ Բարսեղյանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է, այժմ Հանրայինի լրատվական ծրագրի համակարգողն ու, այսպես ասած, «կոնտենտի» պատասխանատուն է։ Կարճ ասած, նա է որոշում՝ ինչ գնա եթեր, ինչ՝ ոչ։

Մանավազյանը, որ այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ՀԺ-ի հաշվապահն է եղել. նա լրագրության հետ առնչություն չունի։ Սյուզան Պողոսյանը Հանրայինի լրատվական ծառայությունում խմբագիր է աշխատում, Աննա Զախարյանն ու Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրողներ են։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փակել է իր թերթն ու հավատարիմ մարդկանց մեկտեղել Հանրային հեռուստաընկերությունում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացնելով անձնական և կուսակցական քարոզչություն։

Իսկ լուսանկարը խոսում է այն մասին, որ գուցե լրագրողները հավաքվել են Աննա Հակոբյանի շուրջ՝ առաջին ձեռքից օրվա քաղաքական իշխանության հրահանգները ստանալու։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ծառայել է օրվա իշխանությանն ու իշխող քաղաքական ուժի գովքն արել, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո Հ1-ի հետ, զարմացրել է անգամ հեռուստաընկերության փոքրաթիվ հնաբնակներին, որոնց գլխով հազար հողմեր են անցել։

Նկատենք, որ պետբյուջեի միջոցներով հանրային շահ սպասարկելու կոչված հեռուստաընկերությունը, բացի Փաշինյանի և, առհասարակ, իշխանության մյուս անդամների գովքն անելուց, իշխող ՔՊ-ի ու անձամբ վարչապետի, նրա տիկնոջ գործունեության հասցեին հնչող ցանկացած քննադատության կոշտ արձագանքում է։ Երբեմնի ուլտրաընդդիմադիրները՝ Աննա Հակոբյանի սիրելի աշխատակազմը, անձամբ է պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին հեռուստաընկերության համասփյուռ գործիքակազմով՝ իհարկե դրա համար աշխատավարձ ստանալով մեր բոլորի գրպանից։

Ինչ վերաբերում է Հանրայինի լրատվական ծառայության որակին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար բավարար է սոսկ մեր գործընկերներից մեկի Facebook-յան գրառումը կարդալ։ «Այն, ինչ անում է Հ1-ը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման համար, չի անում ոչ մեկ։ Ապագա լրագրողների համար ևս մեկ ուսումնական տեսանյութ հրապարակեց, թե ինչպես չպե՛տք է հարցազրույց վարել օրվա սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյայի հետ»,-անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցին՝ գրում է լրագրողը։

Լրագրողական համքարության մյուս ներկայացուցիչների տեսակետները՝ Հանրային հեռուստաընկերության որակի մասին, կներկայացնենք առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan