ՔՊ-ն ներքին հարցումներ է արել

Դիտել նաև
Պետբյուջեի միջոցներով կհոգան նորաստեղծ խորհրդի անդամների ծախսերը
Մայրաքաղաքում բնակարանների վարձերը սկսում են 250 հազար դրամից
Նախաքննական մարմիններում խառնաշփոթ է
Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ․ ՊՎԾ
«Ուրբան լոջիսթիք սերվիսիս» ընկերության բակում հայտնաբերվել է ազգությամբ թուրք տղամարդու դի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել եւ պարզել, թե հավանական թեկնածուներից ում շանսերն են բարձր։ Ամենառեյտինգայիններն էլ ընտրվել են որպես թեկնածուներ։ ՔՊ այս քայլը, սակայն, ներքին խռովություններ է հրահրել։
Բանն այն է, որ շատերին ավելի վաղ խոստացած են եղել, որ նրանց են առաջադրելու, նրանք էլ ամիսներ առաջ սկսել են չհայտարարված քարոզարշավը եւ հիմա կանգնել են փաստի առաջ ու չեն պատրաստվում աջակցել կուսակցությանը։ Եթե չասենք, որ «տակից» փորձելու են իշխանական կուսակցության դեմ աշխատել, որպեսզի ապացուցեն՝ ՔՊ-ի առաջ քաշած թեկնածուներն ամենեւին էլ մրցունակ չեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում