Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար Էլեկտորատ. իրական տրամադրությունները (տեսանյութ)
29
Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք» Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյան Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Վարդավառ է. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ Մայր Տաճարում պատարագ է մատուցվում Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է Պատերազմ Արցախում
Արձակուրդում էլ է ստում․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ Եթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է․ Մհեր Մելքոնյան Փաշինյանը շալվարն իջեցրել է. նա Մեհրիբանից էլ ավելի հավատարիմ է Ալիևին Շինարարական աղբի տեղափոխումը գրեթե չիրականացնելու հիմքով պետք է պայմանագիրը չեղարկվի (տեսանյութ) Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան Իր պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն միայնակ է պայքարում Արևմուտքի դեմ․ Լավրով Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան Փաշինյանի այս գրառման համար ավելի շատ ծաղրում են, քան հայհոյում «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան «65 տարեկան եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն». Վարդան Ղուկասյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք» Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակ Տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ խոսնակ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյան Այ էսպես էլ քաղաքն են կառավարում Էլեկտորատ. իրական տրամադրությունները (տեսանյութ) Պուշկինի անվան դպրոցի ծնողներն ու աշխատակիցներն ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ) Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է զարգանալ վատագույն սցենարով․ Վարդան Բալյան Ամեն բան դեռ սկսվելու է… Մետաքսե Հակոբյան Оկուպցված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում Թող Տիրոջ արդար ձեռքը ծանրանա նրանց վրա, ովքեր մարտնչում են Սուրբ եկեղեցու դեմ. Արշակ Սրբազան Չենք կարծում, որ իշխանությունները կգնան այնպիսի քայլի, որ չկատարեն միջազգային արբիտրաժի որոշումը. Նարեկ Կարապետյան

Պարո՛ն Հուսեյնով, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի պատվիրակին. Տեսանյութ

Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստում.
 
Մեծարգո նախագահող, տիկնայք և պարոնայք,
 
Բոլորս գիտենք, որ եղել է քարի դար, ոսկե դարաշրջան և այլն։ Այժմ կարծում եմ մենք ապրում ենք եվրոպական արժեքների ռետինե դարում։ Այդ արժեքները ճկվում են, ծռվում քաղաքական գործիչների քմահաճույքով։ Եվ դա է վկայում երեկ տեղի ունեցած քննարկումը, որը վերաբերում էր ՄԻԵԴ որոշման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կառավարության արձագանքին։
 
Մի քանի փաստ ևս։
 
Եվրախորհրդարանը ընդունել է 4 փաստաթուղթ, որոնցում կարևորվում է գերիների անհապաղ վերադարձի պահանջը, սոցիալական բնույթի ահաբեկչության անթույլատրելիությունը, ինչպես օրինակ սաստիկ ձմռան պայմաններում Արցախի ժողովրդին թողնելն էր առանց գազամատակարարման և որտեղ հստակ մատնաշվում էր 44-օրյա պատերազմի իրական ագրեսորը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ ԵԽ անդամ երկրի համար:
 
Տիկին, դուք անվանեցիք իմ հայրենիքի մի մասը Ադրբեջանի պատմական տարածք։ Ձեր գործընկերներից մեկը Մելի Մեջլիսում արդեն հող է նախապատրաստում «միջանցքի» հետ կապված Ադրբեջանի կողմից նոր ագրեսիա հրահրելու համար։
 
եվ պարոն Հուսեյնով,
 
Մենք ռեվանշիստներ չենք, մենք հայրենասերներ ենք։
 
Ավելին, ոչ ոք չի խոսում այն մասին, որ ԵԽ անդամ պետությունը օկուպացրել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը և պարզապես հրաժարվում է դուրս գալ։
 
Առկա են նաև մի քանի այլ փաստեր, որոնք վերաբերում են իմ երկրի ներքաղաքական կյանքին։
 
Օրինակ, ոստիկանությունը Երևանում ԵՄ դեսպանատան շեմին դաժանաբար ծեծում է հավաքի խաղաղ մասնակիցներին և կիրառում լուսաձայնային նռնակներ։ Եվ «շեմին» բառը ես օգտագործում եմ ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։
 
Լրագրողներին և Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվում մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով անցկացվող քննարկմանը, որին ներկա էին նաև ԵՄ տեղական պաշտոնյաներ։
 
Այո’, դուք ճիշտ լսեցիք. լրագրողներին թույլ չի տրվել մասնակցել ժողովրդավարության և խոսքի ազատության թեմայով միջոցառմանը։
 
Օրեր առաջ իմ երկրում օրեցօր կառավարության կողմից կուտակվող ատելության խոսքը հասավ ողբերգական նշաձողի. քաղաքական հայացքների պատճառով սպանվեց երեք անձ:
 
Հրապարակվում է և լայն տարածում է ստանում ձայնագրություն, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի գործող և նախկին նախագահները քննարկում են, թե ինչպես են պատրաստվում «գործեր սարքել» ընդդիմադիր գործիչների վրա:
 
Այս ամբողջ արհավիրքի պատճառը պոպուլիստներն են և բռնապետերը։ Եվ չսխալվեք, պոպուլիստները շատ արագ են վերածվում բռնապետերի։ Սա քաղաքական համավարակ է։ Եվ մենք պետք է ամբողջ ներուժով պայքարենք դրա դեմ, ճիշտ ինչպես COVID-19 համավարակի դեպքում։
 
Տիկնայք և պարոնայք, ինձ սովորեցրել են, որ արժեքները պետք է քարի պես ամուր լինեն։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան աչք է փակելու ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա։ Ես հրաժարվում եմ հավատալ, որ Եվրոպան մոռացել է ինքնորոշման իրավունքի մասին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար պարզապես ապրելու իրավունք է:
 
Եվրոպան նախկինում եղել է քրիստոնեա-դեմոկրատական արժեքների դրոշակակիրը։ Նույնիսկ եթե այժմ դուք որոշել եք հրաժարվել այդ դրոշից, մենք հպարտությամբ կծածանենք այն, քանի որ դա այն խաչն է, որը մենք պիտի կրենք:
Շնորհակալություն։
 
ՀԳ
Խնդիր կար արագ փոփոխելու ելույթս, որպեսզի արձագանքեի ադրբեջանական պատվիրակության զառանցանքներին՝ ուստի քաղաքական բանտարկյալների, այս շաբաթվա սպանությունների և մի շարք այլ հակաժողովրդավարական փաստերի մասին շատ կարճ խոսեցի:
Այլ կերպ չէի կարող վարվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan