Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ
19
Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ Փաշինյանի ինքնագովազդի փորձը «Սուրմալուի» ողբերգության ֆոնին այս անգամ չստացվեց Այս իշխանության էժանագին ինքնագովազդն արդեն սկսել է իրենց դեմ աշխատել Ջաբրայիլից մինչև «Սուրմալու» «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են. որոնվում է 2 քաղաքացի՝ ուղիղ Մենք վրդովված ենք․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Երկրում երկօրյա սուգ կհայտարարվի․ որոշում Բարդակիզմ և դիլետանտիզմ Մահվան ու կործանման խորհրդանիշը Պատերազմ Արցախում
Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է Այս պահին նռնակով քաղաքացին Մասիսի քաղաքապետարանի շենքում է ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը Օգոստոսի 19-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետի հանդիպումը Գողը տնից է, սահմանադուռն էլ ներսից են բացում ՌԴ ԱԻՆ ղեկավարը ցավակցել է «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանին վարույթի ընթացքն անհարկի ձգձգելու համար Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել. Քրիստինե Վարդանյան Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց․ ԱՆ Ուսումնավարժանքներ Թուրքիայում՝ Մեծամորի ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում Փլված սյուներ, ավերված տաղավարներ. «Սուրմալուի» պայթած շենքը՝ ներսից. Տեսանյութ Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Թուրքիայում հայտարարել են նախագահական ընտրությունների օրը Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Սահակ Վարդանյանն ազատվել է պաշտոնից. Երևանի մետրոպոլիտենը նոր ղեկավար ունի Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական ՀԱՊԿ երկրների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը. ՌԴ ԱԳՆ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում. Դավիթ Բաբայան Իշխանությունը Տավրոս Սափեյանի միջոցով փորձում է Թալինում ազդեցիկ դեմքերին իր դաշտ բերել Ադրբեջանցիները շտապում են՝ քանի դեռ աշխարհը խառնված է, արագ լուծեն Արցախի հարցերը Ինքնահռչակ քաղաքապետը Մինչև այժմ ոչ ոք չի ներկայացրել «Սուրմալուից» գնված որևէ պայթուցիկ Քարոզարշավի մեկնարկը չի տրվել 0 արժանապատվությու՞ն, թե՞ «Վառել եմ տունս, որ թուրքը չգա ապրի, ինձ իրենց խոստացած 10 միլիոնը պետք չէ». Աղավնոյի բնակիչ Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլևս փաստ է ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ 3 անցակետ հայ-ադրբեջանական սահմանի՞ն. Քարտեզ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել

Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն՝ արձանագրելով, որ այս որոշումը կայացվել է ի հեճուկս Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական բռնությունների:

«Նախագահ Բայդենի որոշումը՝ կանաչ լույս վառելու Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն՝ կրկին շրջանցելով 907-րդ լրացումը, քաջալերում է նախագահ Ալիևին՝ շարունակել հայ ռազմագերիների անօրինական ազատազրկումը, մահաբեր հարձակումներն Արցախի դեմ և հայկական սուվերեն տարածքի շարունակվող օկուպացիան»,- փաստի առթիվ ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տնօրեն Արամ Համփարյանը: Նա նշել է, որ հանձնախումբը շարունակելու է աշխատանքն ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ՝ բացառելու ամերիկյան ռազմական աջակցությունն Ադրբեջանին և սահմանափակելու 907-րդ լրացումը շրջանցելու գործում նախագահի իշխանությունը:

Բայդենը դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002 թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan