Ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի հերթական ուղղությունը

Դիտել նաև
Պղծել են Կոմիտասի դիմաքանդակը
Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Շնորհավորենք էկոնոմիկայի նախարարի ծննդաբերությունը. Կոմիտաս Հովնանյան
Կոմիտասի արձանի պղծումը ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի քաղաքականությունն է. Կարեն Խուրշուդյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը
Հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության` պատճառը հանգույցի նորոգման աշխատանքներն են։
Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ: