ՀՀԿ-ականներն էլ չեն շտապում ԱԺ վերադառնալ

Դիտել նաև
Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել
Շեֆն ամեն շաբաթ «դակլադ» է պահանջում
Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար
Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ
Ի վերջո, մանդատից կհրաժարվի՞ քպական պատգամավորը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելն անհարմար դրության մեջ է դրել ընդդիմադիրներին։ Հրաժարվե՞լ մանդատից, թե՞ ոչ։ ՀՀԿ-ի մեր աղբյուրներն ասում են, որ չեն շտապում վայր դնել մանդատները, բայց չեն էլ պատրաստվում ԱԺ վերադառնալ․ «Մեզ կպահենք այնպես, ինչպես շարժման օրերին՝ եթե պետք լինի, որ ամբիոնն օգտագործենք, կմտնենք ու դուրս կգանք»։ Իսկ ինչո՞ւ եք պահպանում մանդատները։ «Չի բացառվում՝ վարչապետի իմպիչմենթի հարց առաջանա, չզրկվենք այդ հնարավորությունից»։
Մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ, քաղաքական գործընթացներով պայմանավորված, ինչ-որ պահի մանդատները վայր դնելու որոշում կայացնեն։ Ի դեպ, խմբակցության ղեկավարի լիազորությունները կստանձնի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում