ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ-ի աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կազմակերպած էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանում գտնվող 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը վաճառվել է ընդամենը 5 միլիոն դրամով։

Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձն է՝ Արա Հակոբյանը։
ԴԱՀԿԾ-ի՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել է և վաճառվել բազմաթիվ կասկածելի գործարքներով։

Գույքի օտարմանը զուգահեռ մի շարք պատմություններ են տեղի ունեցել, որոնք վկայում են, որ նախապես ծրագրված սխեմա է գործել։ Դրան մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։

Վերջնարդյունքում Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։
Թե ինչ մեխանիզմներով է նախկին պաշտոնյան կարողացել անխոչընդոտ տիրանալ թանկարժեք գույքին, կիմանաք «Հետք»-ի նոր հետաքննությունից։

Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն ու հարակից շինությունները 1999 թ.-ին հարկադիր աճուրդով գնել, ապա տարածքում բիզնես գործունեություն է ծավալել քաղաքացի Արմեն Ստամբոլցյանը։ Նրա բիզնես գործունեությանն աջակցել է ընտանիքի բարեկամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղված Ստեփան Ասոյանը։ Մինչև 2006 թ.-ը գործարանում ալյուր է արտադրվել, տարածքի որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել։

Արմեն Ստամբոլցյանի խոսքով, երբ 2003 թ.-ին 3000 տոննա ցորեն են ձեռք բերել (մոտ 900 հազար դոլար արժեքով) ալյուր ստանալու համար, իրավապահները սկսել են ստուգումներ իրականացնել գործարանում։ Առգրավել են փաստաթղթեր, որով խոչընդոտվել է նրանց գործունեությունը։ Ստամբոլցյանը հասկանում է, որ բիզնեսը վտանգի տակ է։ Այդ ժամանակ հայտնվում է «Ջոս» ռեստորանի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը և առաջարկում գնել գործարանը։ Կանխավճար է տալիս՝ մեքենա և ցորեն, ապա առաջարկում գույքը գրավադնել բանկում, վարկ վերցնել, շրջանառել բիզնեսում, ապա նոր՝ գույքի առքուվաճառք իրականացնել 200 հազար դոլարով։

Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը Մհեր Ավետիսյանի գույքերի հետ միասին Ավետիսյանի հորը պատկանող «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավ են դնում ղազախական կապիտալով Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում (այժմ չի գործում, իրավահաջորդը «Հայէկոնոմբանկն» է)։ Բանկը գույքերի գրավով ՍՊԸ-ին ընդհանուր 3 միլիոն դոլար վարկ է տրամադրում։ Ընկերությունը, սակայն, չի կատարում վարկային պարտավորությունները։

Այդ ժամանակ՝ 2008 թ.-ին, Պետեկամուտների կոմիտեն է դատարան դիմում՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 26 միլիոն դրամ չվճարած ԱԱՀ-ն և դրա նկատմամբ հաշվարկված 55 միլիոն դրամ տույժը պետբյուջե բռնագանձելու պահանջով։ Նույն տարում ՊԵԿ-ի հայցը բավարարվում է։ Բռնագանձում կատարելու համար գործն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։

Բացի դրանից, 2010 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ն է դիմում դատարան և պահանջում «Նոր Տուն» ՍՊԸ-ից բռնագանձել 4.7 միլիոն դոլար գումար, որից 3 միլիոն դոլարը վարկի մայր գումարն էր։ 2011 թ.-ին դատարանը բանկի հայցը բավարարել է։

Գույքի օտարումը ԴԱՀԿԾ-ի կողմից

2008-2016 թթ․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը կասկածելի հանգամանքներում օտարվում է Պողոսյանի հետ փոխկապակցված անձին՝ Արա Հակոբյանին։

Այսպես, ՊԵԿ-ի օգտին կայացված վճռով 2008 թ.-ի նոյեմբերին ԴԱՀԿԾ-ում սկսվում է կատարողական վարույթ` «Նոր տուն» ՍՊԸ-ից 82 միլիոն 839 հազար 211 դրամ չվճարված հարկերն ու տույժերը պետբյուջե բռնագանձելու համար։ Հետագայում որևէ տեղ չի հիշատակվում, թե ինչ ճակատագիր է ունենում ՊԵԿ-ի գործով կատարողական վարույթը։

Արդեն 2011 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ի օգտին կայացված վճռով տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿԾ-ն սկսում է «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավադրված գույքերի բռնագանձումը։ Ընդհանուր առմամբ, «ԲՏԱ Բանկ»-ում գրավադրված է եղել Երևանում գտնվող 4 գույք՝ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը, Այգեձոր փողոցում գտնվող առանձնատունը, Չեխովի փողոցում գտնվող հասարակական շինությունը, Ծերեթելի փողոցի շենքերից մեկի բնակարանը։ Թվարկված անշարժ գույքերից ձավարեղենի արտադրամասը Արմեն Ստամբոլցյանին է պատկանել, մյուս երեքը՝ Մհեր Ավետիսյանին։

Գրավադրված գույքը գնահատելու համար 2011 թ.-ին ԴԱՀԿԾ-ն պայմանագիր է կնքում «ԱԼՏԱ վիպ» ՍՊ ընկերության հետ։ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը գնահատվել է 1 միլիարդ 43 միլիոն 450 հազար դրամ։ Իսկ աճուրդի դնելիս մեկնարկային գինը սահմանվել է գույքի արժեքի 75 %-ի չափով՝ 782 միլիոն 587 հազար 500 դրամ։

Ձավարեղենի արտադրամասի նկարագրում նշվել է․ «Երևան, Էրեբունի համայնքի, Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածք իր օժանադակ շինություններով (ընդհանուր մակերեսը՝ 9220 քմ), հողի նպատակային նշանակությունը բնակավայր (ընդհանուր մակերեսը՝ 4.5 հա)»։ Գույքի նկարագրում նշված է եղել նաև, որ ըստ սեփականության իրավունքի վկայագրի՝ սեփականության իրավունքը փոխանցվելու է 04.10.2005 թ.-ի 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն։ Այն է՝ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հողամասի կադաստրային արժեքը պետությանը վճարելու դեպքում։ Կադաստրի կոմիտեն այդ ժամանակ ԴԱՀԿԾ-ին հայտնել է, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 105 միլիոն 236 հազար 800 դրամ։ Այսինքն, աճուրդում գույքը ձեռք բերողը պարտավոր էր, բացի գույքի գնից, վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 105 մլն դրամը (արժեքը հետագայում փոփոխվում է)։

2011 թ.-ի սեպտեմբերի 13-ին ԴԱՀԿԾ-ն գրավադրված գույքերն, այդ թվում՝ ձավարեղենի արտադրամասը, որոշում է դնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի։

ԴԱՀԿԾ-ի կատարողական վարույթի գործընթացին զուգահեռ 2011 թ.-ի մայիս ամսին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվում Էրեբունու թաղապետարանի հայցը, որով թաղապետարանը պահանջում է Արմեն Ստամբոլցյանից բռնագանձել Այվազովսկու 14 հասցեի գույքահարկի պարտքը՝ 5 միլիոն 426 հազար դրամ (մի մասը տույժերն են)։

Թաղապետարանի հայցի մասին տեղեկացված լինելով՝ ԴԱՀԿԾ-ն դիմում է Էրեբունու դատարան՝ հայտնելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի վրա արգելանք է դրված «ԲՏԱ Բանկի» օգտին կայացված դատական վճռի հիմքով։ Միևնույն ժամանակ, ԴԱՀԿԾ-ն դատարանին խնդրել է հայտնել, թե որքան է Արմեն Ստամբոլցյանի հողի և գույքի հարկի գծով պարտքը, որպեսզի այն փոխանցվի իրավահաջորդությամբ։ Այսինքն՝ աճուրդում ով գնի գույքը, նա նաև պարտավոր լինի Արմեն Ստամբոլցյանի փոխարեն վճարել գույքահարկի և հողի հարկի պարտքը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ԴԱՀԿԾ-ն անվանափոխվել է ՀԿԱԾ-ի) մեզ գրավոր հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեի գույքը 2011թ.-ի էլեկտրոնային աճուրդով փորձել են վաճառել, սակայն միայն 18-րդ աճուրդում է մասնակից եղել եւ հաղթել։ Հետագայում ընդհանուր 70 աճուրդ է անցկացվել։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan