Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան

Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը. Այլընտրանքային նախագծեր խումբ

ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։

Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հետագայում դա փաստել էր ԱԱԾ ժ/պ Մ. Համբարձումյանը, ԳՇ պետ Օ. Գասպարյանը և այլոք։ Ն. Փաշինյանը հետագայում փորձել էր մանիպուլացներ հարցը ու, ինչպես հաճախ է պատահում, է´լ ավելի ծանրացրել վիճակը։

Ի՞նչ կնշանակեր հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելը.

- Մոտավորապես 2000 զոհ պակաս կունենայինք։ Կփրկվեր այդքան զինվորի, սպայի կյանք,

- Հազարավոր վիրավորներ ավելի պակաս կունենայինք

- Տարածքային ահռելի, սկզբունքային նշանակության կորուստներից հնարավոր կլիներ խուսափել,

- Չէր լինի ազգային նվաստացման այսօրվա մակարդակը։

Թե ինչո՞ւ Փաշինյանի մերձավոր թիմակից նախագահ Խաչատուրյանը նման բան ասաց, այս պահին կարող ենք միայն ենթադրել։ Բայց ՀՀ նախագահը, ըստ էության, ծանր վիճակում դրեց վարչապետ Փաշինյանին։ Ի դեպ հայկական կողմի հաղորդագրության մեջ այդ հատվածը չկա՝ հանել են, հավանաբար վերջին պահին հասկացել են վտանգավորության աստիճանը, սակայն տեքստի սղագրությունը պահպանվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմփիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ։

Հոկտեմբերի 19-ը ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետհարցն է, և սրա շուրջ մանևրելու հնարավորությունները մեծ չեն։

Սա նոր թեմա չէ, սրա մասին խոսվել է պատերազմից անմիջապես հետո, և մենք դեռևս պետք է վերլուծենք ու հասկանանք, թե ինչպե´ս հայ ընտրողը կարողացավ դրանից գրեթե անմիջապես հետո կայացած ընտրություններում ձայն տալ նույն մարդուն։ Վերլուծությունը կարող է ցավոտ լինել և գուցե հերթական հարվածը հասցնել մեր արժանապատվությանը, բայց մասնագետները պարտավոր են դա անել, դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է։

Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության բոլոր ֆորմատներին առաջարկվել էր ձևավորել հանրային քննիչ հանձնաժողով՝ նախկին զինվորականների, սպաների, փորձագետների, զոհվածների հարազատների, հանրային դեմքերի, լրագրողների մասնակցությամբ։ Հանձնաժողովն անհրաժեշտ էր նաև հենց ա´յս ու այլ բազմաթիվ հարցեր քննելու և դրանց շուրջ օրակարգ ձևավորելու համար։ Ոչինչ չարվեց։

Բայց նախագահ Խաչատուրյանը Պուտինի ներկայությամբ թարմացրեց թե´ վերքը, թե´ պատմությունը։

Սպասել, թե իրավապահ համակարգը նոր ի հայտ եկած հանգամանքների առիթով կսկսի բուռն քննություն, այս պահին ծիծաղելի է։ Սա այս պահին ավելի շատ հասարակական պրոցես պետք է լինի. չի´ կարող որևէ հասարակություն քիչ թե շատ հաջողել, եթե այդքան անտարբեր է իր զոհերի և տարածքների հանդեպ։ Շատ դժվար է շարունակել անհոգ ապրել, երբ գիտես, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարելի էր դադարեցնել և փրկել այդքան մարդու կյանք, փրկել մեր քաղաքներն ու գյուղերը։

 

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan