Մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում․ շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի․ Վլադիմիր Պուտին
Դիտել նաև
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Պուտինն ընդգծել է, որ ահաբեկիչները փորձում էին ճողոպրել Ուկրաինա, որտեղ նրանց համար սահմանն անցնելու «պատուհան» է նախապատրաստվել (տեսանյութ)
Ի՞նչ էր Ստոլտենբերգը փնտրում Անդրկովկասում և ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանից
Փաշինյանը շնորհավորել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է տեղի ունենում Հայաստանում, շահագրգռված է, որ երկրում իրավիճակը կայուն լինի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք մեր գործընկերային հարաբերությունները զարգացնելու հարցում։ Շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի, երաշխավորվի շարունակական զարգացումը»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է։
Աղբյուր՝ Tert.am