Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Փաշինյանի հեղափոխությունն արդեն իրենց թիմի բուրժուական կայֆերն է սպասարկու՞մ

Ինչպես հայտնի է, ցանկացած հեղափոխություն գոնե իր հաղթանակից հետո մի տևական ժամանակ իր բազային թեզերին բացահայտ չի դավաճանում: Քանզի դրանից հետո կարող է հետևյալ հարցադրումն առաջանալ՝ բա ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հեղափոխությունը: Օրինակ, 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, գոնե իր առաջին տասնամյակում չինովնիկներն իրենց չէին կարող թույլ տալ նախկին ռեժիմի բուրժուական կայֆերը: Բոլշևիկյան ռեժիմը հասկանում էր, որ դրա արդյունքում կարող էր վարկաբեկվել բուն հեղափոխության իմաստը:

1988-ի հայկական հեղափության գլխավոր կարգախոսը «Ղարաբաղը մերն է» թեզն էր: Հայ հեղափոխականները կարող էին փոփոխել իրենց նախկին տեսակետները, բացառությամբ այդ գլխավոր թեզի: Եվ զարմանալի չէ, որ երբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահը ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակն առաջարկեց, կարճ ժամանակ անց կորցրեց իր իշխանությունը:

Փաշինյանական հեղափոխության գրեթե բոլոր թեզերը այսօր փլուզվել են: Նա 2018-ին պահանջում էր «...Ղարաբաղը դառնա բանակցային կողմ...», այսօր առանց ամոթի նշում է, որ կարելի է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, դաժան ձևով խաբել է հանրությանը: Սակայն ոչ պակաս խաբեություն է նաև նախկին վատ բարքերի վերացման հարցում: Օրինակ, երբ նախկին չինովնիկներն իրենց բուրժուական կայֆերը բավարարելով էին զբաղվում Հայաստանից դուրս, այն ժամանակվա «ժողովրդավարական քննադատ» Փաշինյանը փրփուռը բերանին դատափետում էր այդ երևույթը: Թվում էր, թե գոնե այս հարցում նա պիտի հանրությանը ցույց տար, որ իր կառավարման ընթացքում բան է փոխվել: Սակայն, ավաղ, ոչ: Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի աներձագի բուրժուական կայֆերի մասին հունական կղզիներում արդեն շատ է խոսվել: Իսկ, ահա, վերջերս նման երևութի ականատես եղանք, երբ հայտնի դարձավ, որ մոտ քսան օր առաջ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա «Լիվերպուլ-Ռեալ» շատ թանկարժեք խաղը դիտելու համար:

Թերթերը գրում էին, որ այդ խաղի տոմսի արժեքը հասնում էր մինչև 7000 դոլար:

Իսկ այն հարցադրմանը, թե ում հաշվին և ինչ արժեքով էր գնել Ռուստամ Բադասյանը այդ տոմսերը, պատասխան էր ստացվել, թե իբր նա  «...տոմսերը գնել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով...»: Ավելին, պարզվում է, որ հենց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիրան էր առաջարկել պարոն Բադասյանին մեկնել Անգլիա՝ դիտելու այդ խաղը:

Այն ժամանակվա «ժողովրդավար» Փաշինյանը, այսօրվա վարչապետ Փաշինյանին կարող էր հետևյալ հարցադրումն անել՝ «չես ամաչում, Նիկոլ, որ նախկին վատ բարքերը, որի մասին այդքան խոսում էիր, այսօր դու ես խրախուսում»: Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիան հենց ՊԵԿ-ի նախագահին հրավիրում Անգլիա, այլ ոչ թե այն մյուս, շարքային 3 մլն հասարակ վարչապետերից մեկին:

Թե զարմանալիորեն, այդ երեք միլիոնից  «Փաշինյանի ընտրյալները» պիտի մեկնեն Անգլիա ֆուտբոլ դիտելու, կամ հունական Միկոնոս կղզիներում հանգստանալ:

Այս ամենից հետո, ի՞նչ երեսով է Փաշինյանը հանդես գալիս ԱԺ ամբիոնից և ինչ-որ նախադասություններ ասում:

Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում, որ կարող է հավատալ Փաշինյանին այս ամենից հետո:

Եվ վերջապես ե՞րբ է վերջապես վերանալու անամոթության մթնոլորտը մեր երկրում: Քանզի, եթե այդ մթնոլորտը չվերանա, ապա կարող է վերանա Հայաստանը, քանի որ նման բարքերով երկիրը ոչ մեկին պետք չէ, այն էլ այսպիսի բարդ աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ ցանկացած վրիպում, լինի դա արտաքին ոլորտում, թե ներքին կյանքում դաժանորեն պատժվում է մեր հակառակորդների կողմից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan