Ինչքան երկար էս իշխանությունները մնան, էնքան շատ բան են հանձնելու երկրից. հենա Ալիևն արդեն Սյունիքն ա ուզում բաց տեքստով
Ալիևն էսօր չէր կարողանա ասել, որ «Հայաստանն ա կարգավիճակ պահանջում Արցախի համար», եթե իշխանությունը պահելու համար ժամանակին ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական վարչակարգը չգնար Ալիևի հետ սեպարատ վերելակային բանակցությունների։ Այդ դեպքում կարելի կլիներ ասել, որ միջազգային բանակցային ձեւաչափում ա արձանագրված կարգավիճակի հարցը, որտեղ կա նաև Ադրբեջանի ու հենց Ալիևի ստորագրությունը։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը հենց կապիտուլյանտների մեղքով ա վերացել, հենց նրանք են նախընտրական շրջանում գնացել «գերիներ ռեյտինգի դիմաց» գործարքին, հիմա էլ իրանց գավառական խելքով ուզում են գցած լինել Ալիևին, մարդն էլ ակնարկով հիշացնում ա սաղ։ Ինչքան երկար էս իշխանությունները մնան, էնքան շատ բան են հանձնելու երկրից։ Հենա Ալիևն արդեն Սյունիքն ա ուզում բաց տեքստով։ Սյունիքից ընտրված Մելիք Ֆրանգյուլների աչքը լույս։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից