Ինչու է Նիկոլ Փաշինյանը հանդիպում «արտաքնոցային» ուժերի հետ Ադրբեջանի հեքիաթներին ոչ ոք չի հավատում. Բաքվին պատին են դեմ տվել Հաագայի դատարանում. Տեսանյութ Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին
1
Հայերն ապրում են մի տարածաշրջանում, որտեղ ոչ ոք նրանց հանգիստ չի թողնի. Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ 94.2 %․ ՀՀ բնակչության մեծամասնության համար ընդհանրապես ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում. Տեսանյութ «Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են. Իրանը եղբայր չէ Ադրբեջանին, նա եղբայր է միայն Հայաստանին». Ալլահշուքյուր Փաշազադե Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առջև. Ադամ Շիֆ Իսրաելում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվել էր դեռ վաղուց՝ մեկ դավաճանի պատճառով. Հայերի մեջ դավաճանությունը պատմական ավանդու՞յթ է Երուսաղեմում հայերի վրա հարձակումը պատահական բնույթ չի կրել. Տեսանյութ «Եթե Փաշինյանն ինքը թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ հանձնի հայկական տարածքի մի մասը, ապա Իրանը պատասխանելու ոչինչ չի ունենա». ВЗГЛЯД 2018թ. Մեծ Խաբեություն Մեր պատասխանը շատ կոշտ կլինի․ Իրանի ԱԳ նախարար Իրանի ռազմական օբյեկտները ենթարկվել են հարձակման. Տեսանյութ Պատերազմ Արցախում
ՀՕՄ-ը 10 տոննա պարենամթերք է տրամադրել Արցախին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ Երեկ նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն այսօր Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը դատապարտում է Իրանի դեմ հարձակումը Երեկ նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն այսօր Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն «Հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը ևս կկարողանա միանալ մեզ»․ Չավուշօղլու Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Վաղը «Մալաթիա» տոնավաճառը կփակվի Երեխեքը կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ էր անում, աղջիկն ու կինն էլ խանդավառության մեջ էին. Տեսանյութ «Պատրոն Դավոն» կալանավորվել է Հայերն ապրում են մի տարածաշրջանում, որտեղ ոչ ոք նրանց հանգիստ չի թողնի. Եվգենի Սատանովսկի. Տեսանյութ «Երեխուս շիրմին կպցնելու եմ՝ նիկոլականների մուտքն արգելվում է». զոհվածի հայր. Տեսանյութ Իրանում քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները Opel-ի կարգազանց վարորդի մոտ «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով․ հրավիրվել է փրկարար Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ Երեխեքը կենդանի-կենդանի վառվեցին, ինքը քեֆ եր անում, աղջիկն ու կինն էլ խանդավառության մեջ էին Արցախի ՄԻՊ-ը հարցազրույց է տվել «Ouest France» լրատվականին Վահան Նարիբեկյանը հաստատում է՝ պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջել Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը 94.2 %․ ՀՀ բնակչության մեծամասնության համար ընդհանրապես ընդունելի չէ, որ Արցախի ժողովուրդը փոքրամասնության կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում. Տեսանյութ Բաքվում «իրանցի լրտեսներ» են բռնում Թարգմանված փաստաթուղթը խոտան էր․ դատական նիստը հետաձգվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը. ԿԳՄՍՆ Բյուջեի թալան․ այդ երևույթը դժբախտաբար կա․ Վարուժան Հոկտանյան Դիպուկահար՝ տանիքում, ոստիկաններ՝ դալանում. Փաշինյանը ժամանում է Ջրային կոմիտե. Տեսանյութ Նիկոլականնե՛ր, լա՞վ եք...դուք շարունակեք ուրախանալ ձեր 3 հազար դրամ բարձրացված թոշակով ու էքստազի մեջ ընկեք կապիտուլյանտ Նիկոլի անունը լսելիս Բացահայտվել են ՃՈ տեսուչների կողմից երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլ տված բազմաթիվ վարորդներից կաշառք ստանալու դեպքեր. երեք տեսուչ ձերբակալված է Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ Դավաճան են, քանզի փայլուն ձևով գիտեն, թե ինչ են անում, սույն գրառումը վկա...

Աներձագի կյանքը 4 տարում էապես բարելավվել է. հայտարարագիր. Լուսանկար

Հայտարարու պաշտոնատար անձինք, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ներկայացնում են իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրումներ, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Այս անգամ Antifake-ը ուսումնասիրել է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը, որը ներկայացնում ենք ստորև.

Երբ Հրաչյա Հակոբյանը դերասանական կարիերայից «հեղափոխական քայլերով» անցում էր կատարում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին՝ 2018 թվականին, նա հայտարարագրել էր 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում և հողամաս, ինչպես նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ Փաշինյանի աներձագը պաշտոնը ստանձնելիս չէր հայտարարագրել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ էլ եկամուտներ։ Նա նաև ուներ ներդրումներ Array ընկերությունում։

Հակոբյանի 2019թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա օտարել է իրեն պատկանող 2 ավտոմեքենաները և ձեռք բերել՝ HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 2 միլիոն 800 հազար դրամով։ Հայոբյանն այս հայտարարագրում արդեն տեղեկություններ է ներկայացրել ստացած եկամուտների վերաբերյալ, որոնք կազմել են շուրջ 8,5 միլիոն դրամ, որից՝ 4,5 միլիոն դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացածը՝ մեքենաների վաճառքից ստացված գումար։

Մեկ տարի անց Հակոբյանը 2020թ․ տարեկան հայտարարագրում նշել է, որ միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերել առանձնատուն Ձորաղբյուրում՝ 12,5 միլիոն դրամով։

Իսկ HYUNDAI SONATA-ն փոխարինել է առավել նոր ու թանկարժեք HONDA CR-V 2.4 մակնիշի ավտոմեքենայով, որը ձեռք է բերել 7,5 միլիոն դրամով։

2020 թվականին Հակոբյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 3,2 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար, իսկ տարեվերջին՝ 2,9 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար։ Տարեսկզբին Հակոբյանն ունեցել է 700 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 890 հազար ՀՀ դրամ։ Հակոբյանի եկամուտները 2020թ․–ի ընթացքում կազմել են 7,9 միլիոն դրամ աշխատավարձից ու 20 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն դրամ՝ ստացված փոխառությունից։

2021թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Հակոբյանն այս անգամ Ձորաղբյուրում միանձնյա սեփականության իրավունքով ամառանոց է ձեռք բերել՝ 6,2 միլիոն ՀՀ դրամով։ Այսինքն՝ Ձորաղբյուրում առանձնատնից բացի Հրաչյա Հակոբյանը նաև ամառանոց ունի։

Այս տարվա նրա հայտարարագրում առկա է նաև պարտավորություն վարկի տեսքով՝ 11% տոկոսադրույքով՝ 13,5 միլիոն դրամ մայր գումարի մնացորդով։ Թե ինչ նպատակով է այս պարտավորությունը ծագել, նշված չէ։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 2,9 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 890 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։ Հրաչյա Հակոբյանը 2021թ․ ընթացքում 7,3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Տարվա ընթացքում Հակոբյանը 3.5 միլիոն դրամ և 19 հազար 700 դոլար վարկ է մարել

Նրա կատարած ծախսերը՝ ըստ հայտարարագրման կազմել են՝ 3,515,300. դրամ վարկի մարմանն ուղղված վճարում և 19,725.00 կրկին վարկի մարմանն ուղղված վճարում։Հայտարարագրին կարող եք ծանոթանալ հղումով՝

Համադրելով Հակոբյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալները, տեսնում ենք, որ 2022 թվականի դրությամբ Փաշինյանի աներձագն ունի միանձնյա սեփականության իրավունքով 6 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 հողամաս, առանձնատուն ու ամառանոց Ձորաղբյուրում (Հրաչյա Հակոբյանը ունի նաև մեկ բնակարան, որն իրեն է պատկանում բաժնային սեփականությամբ և ևս մի բնակարան, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ․ երկուսն էլ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում), HONDA մակնիշի ավտոմեքենա, ներդրումներ Array ընկերությունում, 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։

Ահա թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի աներձագ, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կյանքը 4 տարիների ընթացքում։

Աղբյուրը՝ Antifake.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan