Կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը
Դիտել նաև
Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները
Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն
«Ծնողի համար էնքան դաժան է, որ առողջ երեխուն ուղարկում ես բանակ ու հետ են տալիս կմախք»․ հերոսի մայր․ Մաս 1. Տեսանյութ
Հրապարակվել է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո անմահացած հերոսների ցուցակը
Ջերմուկի դիրքերում զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանը նռնակով պայթեցրել է իրեն գերի չընկնելու համար
Մելինե Դավթյանը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը:
«Խորը ցավով տեղեկացա սիրելի, բարի, ուժեղ ԱՆՆԱՅԻՍ մահվան մասին։ Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել ՀԱՐԱԶԱՏԻ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ կորստի դեպքում։
Իր մարդկային բարությամբ, կնոջ քաջությամբ, իմաստությամբ, լավ մայր, Աստծո հավատքով, անկեղծությամբ, բոլորի կողմից սիրված ու հարգված էր։
Վշտակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներիս, մերձավորներին։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Աննայի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:
Քույրիկս ննջի խաղաղությամբ»,- գրել է նա։