Արամ Սիմոնյանի ընտանիքը մերժել է ԵՊՀ ռեկտորի առաջարկը
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
Նեղացկոտ էֆենդին արգելել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում. Մարգարիտա Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները կհանդիպեն
Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի ընդունվել ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը։
Այս իշխանությունը մեկ տարի շարունակ հալածում էր Արամ Սիմոնյանին եւ պարտադրում, որ հրաժարական տա, որպեսզի զավթեն ռեկտորի աթոռը եւ հանձնեն Հովհաննես Հովհաննիսյանին։ Ընտանիքը չի ներել դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում