Չավուշօղլուն ընդունել է Պոլսի հայոց պատրիարքին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter սոցկայքի իր էջում հայտնել է, որ ընդունել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:
Չավուշoղլուի գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է: Շարունակելու ենք մեր երկխոսությունն ու հանդիպումները հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ»։