Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց․ պատմում է կինը

Politik.am-ը գրում է. Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։

Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների  ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։

Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը  բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։

Մեր զրուցակիցը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումն անգամ կասկածելի պատմությամբ է սկսվել։ Կինը Բաքոյանին կարճ ժամանակով տվել է իր 13 հազար 500 դոլար արժեցող ժամացույցը, որը ըստ նրա պատգամավորը փորձել է իրենով անել, բայց երբ հասկացել է, որ կինը չի լռելու և դիմելու է ոստիկանություն՝ հետ է վերադարձրել։ Ի դեպ այս ժամացույցի մասին մամուլում  նաև կա հրապարակում։

Բաքոյանը մի քանի ամիս առաջ  հերթական վեճերից մեկը դարձրել է պատճառ ու հեռացել է կնոջ տանից։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը փախել է իր մոտից, քանի որ տեղեկացել է, որ իր ֆինանսական միջոցները վատացել են ու նա չի կարող նախկինի նման ցոփ ու շվայտ ծախսեր իրեն թույլ տալ, ավելին, գուցե կարիք լինի նաև որպեսզի Բաքոյանն ինքն էլ իր միջոցներից ծախսի, որպեսզի երկու անչափահաս երեխաների կարիքները հոգան։

Հիմա կինը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ Բաքոյանը տարբեր պատճառներ հորինելով տարել է իր ողջ խնայողությունները ու հեռացել է, իսկ անչափահաս երեխաների խնդիրը կինը ստիպված է միայնակ լուծել։ Կինը պահանջում է, որպեսզի Բաքոյանը վերադարձնի իր երեխաների բերանից կտրած գումարը, ոսկին և նյութական այլ միջոցները։ Բաքոյանի արդեն նախկին կինը նաև պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատժի իր թիմակցին։

Մանրամասները՝ Politik.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan