Հունիսի 17-ից կգործարկվի Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
Դիտել նաև
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների
Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Տասը միլիոն ծառի մասին Նիկոլի սուտը
Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 17-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30-ին՝ Սևանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա՝ 11:28-ին:
Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին: Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ՝ մինչև Սևանի կայարան և 1000 դրամ՝ մինչև Շորժա: