Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Պատերազմ Արցախում
Թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է․ Անվտանգության աշխատակիցները քաշքշում են պատգամավորներին Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին

Այսօր արդեն բավարար փաստեր են առաջ եկել ապացուցելու, որ 2018-ի իշխանափոխությունը կյանքի է կոչվել ոչ միայն Արցախը հանձնելու համար

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը խնդիր դրեցին կազմաքանդել ողջ բանակցային գործընթացը: Սկզբից առաջ քաշվեց դեմագոգիկ այն թեզը, թե իբր «…առանց Արցախի բանակցային գործընթաց չի կարելի վարել…»: Այս թեզի տակ թաքնված էր Փաշինյանի մեկ այլ հրեշավոր ծրագիր, այն է  այդ պատրվակով փաստացի տորպեդահարել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նա անընդհատ հորինում էր տարբեր պատճառներ, որպեսզի այդ բանակցային գործընթացը զրկվի լեգիտիմ հիմքից:

Նույնիսկ մի պահ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե բանակցում է, այլ …«քննարկում է կողմերի հետ Արցախի հարցը…»:

Որից հետո 2018-ի աշնանը տարածաշրջան այցելեց այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդականը, ով հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը էապես պիտի փոխեն իրենց պատկերացումները հետագա հարաբերությունների համար:

Հայաստանին նա կոչ արեց հրաժարվել «Հյուսիս-հարավ հարաբերություններից, վերականգնելով Արևմուտք-Արևելք հարաբերությունները»:

Մարդկային պարզ լեզվով ասած, Ջոն Բոլթոնը կոչ արեց Փաշինյանին հրաժարվել Ռուսաստան-Իրան առանցքի հետ հարաբերությունից ի օգուտ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը:

Պարզ է, որ նման «առաջարկ» ներկայացնում են այն դեպքում, երբ դա լինում է տրամաբանված: Այսինքն, Բոլթոնի առաջարկը պատահական բնույթ չի կրել, այն նախապատրաստվել էր: Զարմանալի չէր, որ այն ժամանակվա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը 2019-ի սկզբին ուրախությամբ հայտարարեց, որ «… կողմերը շատ մոտ են հասնելու հաշտության և խաղաղության…»:

Ի՞նչ նկատի ուներ Մամեդյարովը, հայտնի կդառնա Հայաստանում ամբողջական իշխանափոխությունից հետո:

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ «…Արցախի հարցը առանց հանրաքվեի չի լուծվի…»:

Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, որւ ցանկանում էր այս հարցը դներ հանրաքվեի:

Հետո կարծես ամեն ինչ փոխվեց 180 աստիճանով և Փաշինյանը դարձավ «ուլտրահայրենասեր»:

Նա մերժում էր արդեն ոչ միայն բանակցային գործընթացը, այլև սկսեց հանդես գալ, այսպես կոչված  «սասնածռական» կարգախոսներով, հայտարարելով, թե «Արցախը  Հայաստան է և վերջ»:

Շատերը այս դեմագոգիկ կարգախոսների փոփոխությունը չնկատեցին, մտածելով, թե դա Փաշինյանի պոպուլիստական էությունից էր առաջ եկել:

Սակայն գործնականում ավելի լուրջ ուսումնասիրելով նրա վարքագիծը կարելի է եզրահանգել, որ դա ծրագրավորված ուղենիշ էր, նպատակ ունենալով ոչ միայն կազմաքանդել բանակցային գործընթացը, այլև վարքաբեկել Մինսկի խմբի հիմնական անդամներին և ծաղրել ողջ այդ գործընթացը, այսինքն, այն ինչին երկար տարիներ ուզում էին հասնել Թուրքիան և Ադրբեջանը:

Ավելին, 2020-ի ամռանը, երբ Փաշինյանը գնաց հուլիսյան ավանտյուրայի, նա միաժամանակ, անսպասելիորեն շատերի համար, փոխեց Հայաստանի անվտանգության հայեցակարգի մի շարք դրույթներ: Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ հենց այդ ժամանակ էր, որ այդ դրույթներում, «Արցախի Հանրապետություն» եզրույթը փոխարինվեց «Արցախ» տերմինով: Առաջին հայացքից այդ  փոփոխությունը ոչինչ չէր նշանակում, սակայն հետագա զարգացումները, պատերազմը և դրանից բխող հետևանքները ցույց տվեցին, որ դա նույնպես հաշվարկված քայլեր էին: Նպատակ էր դրված Արցախի պետականության գաղափարը վերացնել նույնիսկ Հայաստանի անվտանգության հայեցակարգում, այն փոխարինելով աշխարհագրական և ոչինչ չասող տերմինով: Պարզ է նաև, որ նման փոփոխությունը կարող էր թելադրված լինել միմիայն դրսից:

Եվ այսօր, երբ Փաշինյանը և իր թիմակիցները բանակցում են բոլոր միջազգային հարթակներում, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, պարզ է դառնում, թե ինչ հրեշավոր ծրագիր է իրականացվել Հայաստանի նկատմամբ 2018-ի գարնանը:

Այն նպատակ է ունեցել ոչ միայն «լուծել» ղարաբաղցիների հարցը, այլև խնդիր էր դրվել արմատական  աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել տարածաշրջանում:

Այն, որ  Հայաստանի կործանման ծրագիրը դեռ պիտի իր տրամաբանական ավարտին հասցվի արդեն տեսանելի է դառնում: Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է  ներկայիս երիտհայերի ձեռքերով:

Ինչպիսի ավարտ կունենա այդ ծրագիրը կախված է բոլորիցս, բոլոր այն մարդկանցից, ով իրենց ապագան տեսնում են Հայաստանում:

Իսկ դա նշանակում է, որ այդ հրեշավոր ծրագրի դեմն առնելը, լոկ պարզունակ կարգախոսներով և ոչ պակաս պարզունակ քայլերով հնարավոր չի լինելու լուծել: Դրա համար անհրաժեշտ է ավելի հիմնական գործիքակազմ ձևավորել, քանզի մեր հակառակորդը, Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն, նրանք ընդամենը կատարողներ են, որի դիմաց ստանալու կամ արդեն ստացել են իրենց աշխարհաքաղաքական «պարգևավճարները», չշփոթել այլ փշրանքների հետ, որը Փաշինյանը գցում է իր «ուսապարկերին»:

Այնպես որ այսօր գոյամարտը ընթանում է, ոչ թե Արցախը, այլ Հայաստանը փրկելու համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan