«Ապագա կա» տիեզերքում. Հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանն արբանյակը գնել է գաղտնիության պայմաններում, թե որքան գումար է ծախսվել բյուջեից ևս գաղտնիք է
Արբանյակը վարձել ենք Booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում
Առաջին հայկական արբանյակը ստեղծվել և տիեզերք է ուղարկվել դեռևս 1969 թ.՝ Գուրզադյանի ղեկավարությամբ
Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը). իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ
Ինչու չեմ հավատում և ծաղրում եմ արբանյակի թեման
Այս շաբաթ լրացավ 3 ամիսը, ինչ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ և Հետախուզության պետ: Բայց այս շաբաթ թևակոխեցինք տիեզերական գործունեության դարաշրջան, ինչպես հայտարարեց վարչապետը, որ պնդում է, թե Հայաստանը արբանյակ է ուղարկել տիեզերք՝ «սահմանային վերահսկողության համար»:
Այս տիեզերական մասշտաբի լավ լուրից հետո փորձագետները պարզեցին, որ տիեզերք թողնված մեր արբանյակի մասին որևէ տեղեկություն չկա SpaceX-ի հրապարակումներում: Ավելին՝ Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանական մասնավոր ընկերությանը պատկանող արբանյակներից մեկից: