Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը. Արցախի ՄԻՊ շնորհավորանքը շրջանավարտներին

Դիտել նաև
«Արցախի իշխանություններն արտահայտել են իրենց տեսակետը՝ այլընտրանքային ճանապարհի կառուցման և գործող երթուղու վրա գտնվող հայաբնակ համայնքների խնդրի վերաբերյալ». Արցախի նախագահի խոսնակ
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել. Տեսանյութ
Ադրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները
Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր
Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։
Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։
Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են։