Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

Դիտել նաև
ԱԺ-ն զորքով շրջափակված է. Լուսանկար
Ամբողջ կյանքում պաշտոնի, պարգեւավճարի, մի նորմալ պիջակի ու տավարի քյալլի համար մաքառողները վաղը հերոսաբար պաշտոնից զրկելու են Աժ փոխնախագահ Ի. Սաղաթելյանին
Ֆեյսբուքը հիշեցրեց, թե նույնիսկ չգիտակցելով, որքան երջանիկ էի երեք տարի առաջ այս օրը
Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի
Սեդա Սաֆարյանին հիմա ոչ բողոքող քաղաքացիները, ոչ էլ գերիների հարազատները չեն հետաքրքրում
ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու եւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։
Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։
Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։