Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

«Առերեսման ժամանակ տուժող տարեց մարդկանցից մեկը հուզված փաթաթվել էր տղաներին». Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալների պաշտպան

Մայիսի 8-ին ընդդիմադիր ուժերի նախատեսած հանրահավաքը սկսվեց իշխանությունների կողմից Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում կազմակերպված ու սադրված ծեծկռտուքով, որ թույլ չտան ընդդիմադիրների մուտքը Գյումրի, և ավարտվեց արդեն Գյումրիի Երևանյան խճուղում տարեցների հետ միջադեպով, որի արդյունքում հետագայում ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին միջադեպի մասնակից 4 երիտասարդներ:

Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր՝ մի քանի երիտասարդներ հարվածում են տարեց մարդկանց:

ՀՀ Քննչական կոմիտեն հետագայում հայտարարություն տարածեց, ըստ որի՝ «նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը:

Երիտասարդները հետագայում պատմել էին, որ իրենց նկատմամբ կազմակերպված սադրանք է իրականացվել, տվել էին անուններ:

168.am-ի հետ զրույցում կալանավորված երիտասարդներից ՀՅԴ-ականներ Տարոն Մանուկյանի,  Գոռ Սարգսյանի, Գոռ Մուրադյանի և Արսեն Մարտոյանի  պաշտպան Աբգար Պողոսյանն ասաց՝ քրեական գործի մեջ էական հանգամանքներ են փոխվել. Տարեց մարդիկ՝ տուժողները, հրաժարվել են իրենց ցուցմունքներից:

«Առերեսում տեղի ունեցավ տուժողի և ձերբակալված երիտասարդներից մեկի հետ: Առերեսումն ավարտվեց այն եզրահանգմամբ, որ տվյալ երիտասարդը հասարակական կարգ չի խախտել: Եվ առհասարակ բոլոր մեղադրյալների առնչությամբ, որոնք առերես հարցաքննվել են երեք տուժողների հետ, երեքն էլ պնդել են նույն բանը. Նրանք հասարակական կարգ չեն խախտել, չեն հայհոյել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ խոսքը 4 մեղադրյալի առերես հարցաքննության մասին է:

Հարցին՝ կա՞ արդյոք վարկած, կամ միգուցե մեղադրյալներն իրենք առաջ քաշած լինեն այն վարկածը, որ միջադեպի կազմակերպման և իրականացման գործում սադրիչների դերակատարման հավանականություն կա, պաշտպանը պատասխանեց՝ նման վարկած կա:

«Ընդ որում, կան նաև կոնկրետ անուններ, որոնց մեղադրյալները տեսել են և Հոռոմի խաչմերուկում, և Երևանյան խճուղում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ: Մեր ունեցած տեղեկություններով՝ բացարձակ ոչ մի գործողություն չի արվել այդ ուղղությամբ ինչ-որ բան պարզելու կամ օբյեկտիվ քննություն տանելու համար»,- ասաց Աբգար Պողոսյանը:

Ճշտող հարցին՝ ի՞նչ բողոք ունեն այս պահին գործով տուժողները մեղադրյալների նկատմամբ, պաշտպանը պատասխանեց՝ ոչ մի բողոք բացարձակ չունեն:

«Ավելին ասեմ. տուժող տարեց մարդկանցից մեկը հուզված փաթաթվել էր տղաներին»,- ասաց Աբգար Պողոսյանը:

Դիտարկմանը, թե եթե գործում էական հանգամանք է փոխվել, ենթադրվում է, որ տղաների արարքը պետք է վերաորակվի, պաշտպանն ասաց՝ ոչ թե արարքը պետք է վերաորակվի, այլ առհասարակ տղաները պետք է արդարացման հիմքով ազատվեն:

«Կոնկրետ մեղադրանքը խուլիգանության մասին է, իսկ այդ հանցակազմը տղաներին վերաբերելի չէ: Բոլոր կալանքի որոշումները բողոքարկված են Վերաքննիչ դատարան: Արսեն Մարտոյանի վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին, մյուսներինը դեռ հայտնի չէ:  Կարծում ենք՝ որոշակիորեն ձևական նիստ է լինելու: Տղաներն ուզում էին վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցել, սակայն, երբ իմացան, որ Արմեն Դանիելյանին է Արսեն Մարտոյանի բողոքը մակագրվել, խնդրեցին, որ էլ իրենց իզուր «Արթիկ» ՔԿՀ-ից չբերեն»,- ասաց պաշտպանը:

Աբգար Պողոսյանը նշեց, որ դատախազը մերժել է տղաներին 4 պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելը:

«Սա խտրական մոտեցում է: Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում սովորաբար կալանավորումներ չեն լինում: Մեր դեպքում նախաքննական մարմինը միջնորդել է կալանավորել տղաներին, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, դեռ մի հատ էլ այս հոդվածով 4 պատգամավորների երաշխավորությունն է մերժվել: Այստեղ հստակ տարբերակված մոտեցման հետ գործ ունենք:

Ավելին ասեմ՝ ես վստահ եմ՝ ոչ կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, և ոչ էլ վերահսկող դատախազն այս գործով ոչ մի որոշում կայացնելու հնարավորություն չունեն»,- եզրափակեց Աբգար Պողոսյանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan