Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում
29
Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Պատերազմ Արցախում
Մեկնարկել են բողոքի, անհնազանդության ակցիաները (տեսանյութ) Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստանի» ակցիան ԲՈՒՀ-երում (ուղիղ) Վարչապետի տիկնոջը դավաճան, հողատու անվանելու համար մեկ քաղաքացու տանում են կալանքի Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia Հայաստանում այդքան բանտ չկա, որ բոլորին նստացնեն. Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան 2018-ին է՛լ սկզբում չկար նախահեղափոխական վիճակ. Կարեն Քոչարյան Ես չեմ դադարելու պայքարից, ինչ ուզում են անեն, ինձ չեն լռեցնի. Միհրան Մախսուդյանը՝ որդուն ձերբակալելու մասին Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր

Քաղաքական վերնախավը փորձում է ինքնապաշտպանվել այնպիսի լրատվամիջոցներից, որոնք իրենց քննադատում են. Շուշան Դոյդոյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում արված նոր փոփոխությամբ՝ պետական մարմիններին հնարավորություն է ընձեռվում վերահսկողություն սահմանել լրատվամիջոցների նկատմամբ եւ ոչ շահեկան լույսի ներքո հրապարակումները կարող են առիթ հանդիսանալ լրագրողին զրկել հատավարմագրումից, ինչն արդարացի չէ եւ չի բխում ժողովրդավարության շահերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծին, որով հնարավորություն է տրվում պետական մարմնին զրկել լրագրողին հավատարմագրումից, եթե նա աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտել է այդ կանոնները։

Նշենք, որ գործող կարգավորմամբ, լրագրողը հավատարմագրումից կարող է զրկվել միայն լրատվամիջոցի դիմումի հիման վրա։

«Այս օրինագծի ընդունումն ավելի շատ ինքնապաշտպանական մեխանիզմի գործադրում է: Քաղաքական վերնախավը սրանով փորձ է անում ինքնապաշտպանվել եւ ապահովագրել իրենց անհարմար հարցեր հնչեցնող լրագրողներից, այնպիսի լրատվամիջոցներից, որոնք իրենց  քննադատում են։ Եվ որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեն, նման կարգավորում են բերել»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում հավատարմագրման կարգերը բարեփոխման կարիք ունեն, որովհետեւ ընդունված կարծիք կա, թե հավատարմագրումը կարող է բովանդակային խնդիրներ լուծել, մինչդեռ ըստ Դոյդոյանի՝  հավատարմագրումը բացառապես տեխնիկական ընթացակարգ է:

«Հավատարմագրումը երկու նպատակով կարող է սահմանվել այն կառույցների դեպքում, որոնց հանդեպ այնքան մեծ է հետաքրքրությունը, որ լրագրողների թիվն այնքան մեծ է, եւ կառույցը ֆիզիկապես չի կարող այդքան լրատվամիջոցների ներկայացուցիչներ տեղավորել, ուստի սահմանվում է հավատարմագրում, որպեսզի ավելի կազմակերպված իրականացվի լուսաբանման գործընթացը: Այսինքն՝ տեղով պայմանավորված սահմանափակումները կարող են հիմք լինել հավատարմագրման կարգ ընդունելու համար: Եվ երկրորդ հիմքը՝ անվտանգությունն է։ Անվտանգության նկատառումներով, այո՛, կարող են սահմանվել հավատարմագրման կարգեր: Բացառապես այս երկու հիմքով է, որ հավատարմագրումը կարող է լինել ողջամիտ եւ արդարացված»,- շեշտեց Շուշան Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահն ընդգծեց, որ նախագծի մշակման ժամանակ լրագրողական հանրությունը դժգոհություն էր հայտնել եւ  հիմնավորումներ բերել, սակայն դրանք հաշվի չեն առնվել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan