ՌԴ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Դիտել նաև
«3+3» ձևաչափով հերթական նիստը կանցկացվի ամենակարճ ժամանակում. Լավրով
Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է. փաստաբան
Դեսպանները մրցում են միմյանց հետ
Փաշինյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր
Հետախուզում է հայտարարվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ
Հ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Սյունիքի սահմանային իրավիճակին, հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ մայիսի 24-ին մեկնել է Սյունիք։
Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։
Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև հայկական Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության անցկացման պայմաններին, որոնք սեղմ ժամկետում զգալիորեն բարելավվել են ռուսական կողմի ջանքերով։
Սյունիքի մարզում Կոպիրկինին դիմավորել են Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող՝ ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները:
Աղբյուրը՝ yerevan.today


