Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, «գոլդ» պետհամարանիշով մեքենայով հայտնվում է երթին ու ոստիկաններին հրահանգներ տալիս. Տեսանյութ
Դիտել նաև
Հիմա էլ Փաշինյանի աշխատակազմը գնումներ է կատարել Խաչատուր Սուքիասյանի ապահովագրական ընկերությունից
Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես
ԱԺ-ն պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսի հետ
Հիմա էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է զբաղվում Խաչատուր Սուքիասյանով
Ինչու՞ է Նիկոլ Անհողն «ատամ ցույց տալիս» Խաչատուր Սուքիասյանին
Դիմադրության շարժման անդամներից մեկը AntiFake.am–ին տեսանյութ է տրամադրել և պատմել, թե ինչպես է «ARM 00000» պետհամարանիշով Մերսեդես մակնիշի Մայբախը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի հարազատ եղբորը՝ Սարիբեկ Սուքիասյանին, հայտնվել Դիմադրության շարժման երթերից մեկի ժամանակ, Սարիբեկյանը իջել մեքենայից և հրահանգներ տվել ոստիկաններին։ Մեր ուշադրությունից չվրիպեց ՔՊ–ականի գործարար եղբոր մեքենայի չեխական «գոլդ» պետհամարանիշը։
Տեսանյութի և AntiFake.am–ին փոխանցված տեղեկությունների առնչությամբ 2 հարցադրում ունենք իրավապահ մարմիններին․
- Արդյո՞ք «ARM 00000» ձևաչափով չեխական պետհամարանիշով մեքենան Խաչատուր Սուքիասյանի եղբայրը վարում է օրինական հիմունքներով։
- Ի՞նչ հիմքով է իշխող ուժի պատգամավորի գործարար եղբայրը հրահանգավորում ընդդիմության երթի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին։
Նշված հարցադրումներով AntiFake.am–ը գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանություն, որի պատասխանները ստանալուց հետո կհրապարակենք դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում․