Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Բրյուսելյան հանդիպման «ծալքերն» ու ծայրահեղ վտանգավոր «մեսիջները»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Արցախյան հիմնախնդրի շուրջ բեկումնային իրադարձություններ են տեղի ունենում, ավելին՝ հնարավոր է՝ մոտենում ենք անդառնալիության կետին։ Եթե տարիներ շարունակ միջնորդները և միջազգային հանրությունը պնդում էին, թե հակամարտությունն ուժային լուծում չունի, և խաղաղ կարգավորման սկզբունքներից է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, ապա 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանը միայն ուժային լուծում է փորձում պարտադրել։ Այսինքն, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան շարունակական բնույթ ունի, սակայն միջազգային հանրությունը չի շտապում դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Ավելին՝ պատերազմից հետո Ալիևը ոչ միայն հրաժարվում է Արցախի որևէ կարգավիճակի շուրջ քննարկումների մտքից, այլև փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախահայությունը հեռանա այդ տարածքից, որպեսզի Ադրբեջանը հեշտությամբ զավթի։

Դրանով է պայմանավորված, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները փորձում են Արցախում վախի մթնոլորտ ստեղծել՝ ժամանակ առ ժամանակ տարբեր սադրանքների դիմելով և բարձրախոսներով հայկական բնակավայրերի բնակչությանը հեռանալու կոչեր հնչեցնելով։ Միաժամանակ Ադրբեջանը մտադիր է արցախահայության գոյատևման համար անմարդկային պայմաններ ստեղծել, որպեսզի հումանիտար աղետի արդյունքում Արցախը դատարկվի։ Եվ այդ նպատակին էր ծառայում Ադրբեջանի միտումնավոր գործողությունների արդյունքում ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանն առանց գազի թողնելը։ Միաժամանակ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու մասին հայտարարություններ է անում, իսկ Հայաստանը, ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանությունները, ընդունակ չեն միջազգային հանրության առաջ ինչպես հարկն է դնել այն հարցը, որ Ադրբեջանը շարունակում է հանցագործ վարքագիծ դրսևորել։

Գերիների վերադարձի, արցախահայության իրավունքների, Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը լուծված չէ, սակայն Փաշինյանը շտապում է բովանդակային բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի նախագահի հետ։ Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումը։ Ուշագրավ է, որ սա արդեն Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով երրորդ հանդիպումն էր Բրյուսելում։ Մեկը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին, մյուսն էլ այս տարվա ապրիլին։ Ըստ երևույթին, այս անգամ ևս բանակցությունները բավական ծանր ընթացք են ունեցել, քանի որ Փաշինյանն ու Ալիևը մոտ 5 ժամ բանակցել են: Եվ բանակցությունների արդյունքներն ամփոփելով՝ Շառլ Միշելը նշել է, որ սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին։ Սա նշանակում է, որ Հայաստանի որոշ տարածքներ շարունակում են գտնվել ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ հումանիտար հարցերը դեռևս լուծված չեն, սակայն ՀՀ իշխանությունները համաձայնել են սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Շառլ Միշելը նաև նկատել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, իսկ այդ պայմանավորվածություններն առաջիկայում զարգացնելու են երկու երկրների փոխվարչապետները։ Հանրության համար հստակ չէ, թե կոնկրետ ինչ պայմաններ են ներառում պայմանավորվածությունները, սակայն պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման իրենց պահանջներից՝ դրա դերակատարությունը հավասարազոր դիտարկելով Լաչինի միջանցքի հետ։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ Բաքվից և Անկարայից անընդհատ հայտարարություններ են հնչում հենց միջանցքային տրամաբանության ներքո։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ Հայաստանը սահմանազատման և հաղորդակցության ուղիների բացման է գնում՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Եվ հետաքրքրական է, որ Շառլ Միշելը, հանդիպման հետ կապված իր տեսակետը շեշտելով՝ նշել է, որ իր համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի: Սա, կարելի է ասել, ամենավտանգավոր ձևակերպումներից մեկն է: Այսինքն, ստացվում է, որ միջնորդ կողմը տվյալ դեպքում Արցախյան հիմնախնդիրն ընդամենը դիտարկում է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության հարցի շրջանակներում, և ոչ մի խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախին կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին։ Մի խոսքով, Շառլ Միշելը «մեսիջ» է հղում, որ Փաշինյանը փաստացի համաձայնել է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հետ: Այս ամենի հետ մեկտեղ, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայկական կողմը, կարծես թե, համակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի գործունեության դադարեցման հետ։

Չնայած Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորումը տեսնում են միայն Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բայց արդեն երրորդ հանդիպումն են անցկացնում ԵՄ-ի միջնորդության ձևաչափով ու ոչ մի խոսք չի ասվում համանախագահության մասին: Ստացվում է՝ Բրյուսելի միջնորդությամբ պայմանավորվածություններ ձեռք բերելով՝ Հայաստանը պայմաններ է ստեղծում, որ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն Արցախյան հակամարտության հարցում իր նշանակությունն ուղղակի կորցնի, ինչը մեծապես ձեռնտու է Ադրբեջանին, որի ղեկավարությունը հայտարարում է, թե Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Վերջապես, եթե ամփոփենք այս հանդիպումը, պետք է արձանագրենք, որ հայտարարություններում արտացոլված չեն ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվելու, հայ ռազմագերիների և Հայաստանի համար կարևորագույն նշանակության մի շարք այլ հարցեր: Այսինքն, իրավացի էին նրանք, ովքեր բարձրաձայնում էին այս իշխանությունների՝ հետևողական զիջումների գնալու պատրաստակամության և նորանոր պարտությունների տանելու հեռանկարի մասին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan