Ծիծեռնակաբերդի խճուղին մնում է երկկողմանի փակ․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Դիտել նաև
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արագածի, Սպիտակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Սիսիանի տարածաշրջանի ճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: