Փաշինյանը ընտրություններից առաջ գերիների վերադարձի համար 1-2 ամիս էր խոստանում, իսկ հիմա խուսափում է ժամկետ նշել. Տեսանյութ Գերիների ծնողները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի առաջ Ալիևն ու Հասանովը կրկին սպառնում են. ինչո՞վ է զբաղվում Հայաստանը
29
Երեկ պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանը խուսափում հրապարակային և թափանցիկ մամուլի ասուլիսներից Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում․ Աղավնոյի համայնքապետ Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են Բաքվի հռչակագիրը. անդրադարձ է արվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Փաշինյանի ասուլիսը բոյկոտող լրատվամիջոցների թիվը հասավ 51 Մինչ Փաշինյանը «խաղաղության դարաշրջան» է քարոզում, Ադրբեջանի նախագահն հայտարարում է բանակի թվաքանակի մեծացման մասին և սպառնում Հայաստանին Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկած Նիկոլ Փաշինյանին ուղեկցող գումարտակի հրամանատարը կմնա ազատության մեջ Zham.am-ը միանում է լրատվամիջոցների ակցիային. հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղղել Փաշինյանին Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Պատերազմ Արցախում
Կապկի ծաղիկը 6-12 անգամ ավելի արագ Է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր 600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին Փաստացի ԳՇ-ն պնդում է՝ ՀՀ-ն չի կարող ժամկետայիններին հանել առաջնագծից, բայց դա քիչ հետաքրքիր է իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ եւ Կարեն Գեւորգյանների եղբայրը Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան «Թուրք-ադրբեջանական տանդեմն ու կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը». Արտակ Զաքարյան Ադրբեջանցին կասկածվում է Մոսկվայում ամուսնության նպատակով 15-ամյա աղջկա առեւանգման մեջ Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր «Խղճում եմ նրանց․ իրենց համար էր դա կյանքի նպատակ»․ պատգամավորները արձագանքել են իրենց պաշտոնազրկելու մասին ՔՊ-ի որոշմանը Արմեն Գևորգյանին թույլատրվեց բացակայել երկրից Լաչինի միջանցքի լայնությունից մինչև Ստամբուլյան փաստաթուղթ․ Փաշինյանի կրկնվող անհիմն պնդումները Վրաստանն արգելք կսահմանի ցորենի և գարու արտահանման վրա Բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ, նրանք ստույգ ախտորոշումը կտան․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն Արցախի ողջ տարածքում կդադարեցվի գազամատակարարումը․ «Արցախգազ» Քաշքշուկ՝ զոհվածների հարազատների և դատական կարգադրիչների միջև. Տեսանյութ Դոլարն ու եվրոն կրկին արժեզրկվել են. ռուբլին ամրացել է Մի բան էլ. չփորձեք ժողովրդին մեղադրել. խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները Բերձորի բնակչությունը տեղեկացված չէ, որ քաղաքը հանձնվելու է Ադրբեջանին. քաղաքապետ Ո՞վ կլինի ԲԴԽ նախագահ՝ Բեքմեզյա՞նը, թե՞ Խաչատուրյանը Մինչև օգոստոսի 30-ը և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ․ Սահակ Սահակյան. Տեսանյութ Ես Ձեր լեզուն չե´մ կարողանում հասկանամ, բացատրե´ք` ի՞նչ եք ասում. Արմեն Գևորգյանը` Դանիբեկյանին. Տեսանյութ Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է «Զանգեզուրի միջանցքին» հասնելու թուրք-ադրբեջանական նոր սցենարը․ Արմեն Պետրոսյան Փաշինյանը հայրենիքն արդեն բացահայտ կտոր-կտոր հանձնում է․ արցախցի պատգամավոր Փաշինյանը ընտրություններից առաջ գերիների վերադարձի համար 1-2 ամիս էր խոստանում, իսկ հիմա խուսափում է ժամկետ նշել. Տեսանյութ Քարվաճառը հիշեցի...էն որ հանձնելուց առաջ թալանում, քանդում ու անտառահատում էի. Ու դուք էդ թալանչի զանգվածին փորձում եք բացատրել, որ Հայրենիք եք կորցնում «Արմենիա» բժշկական կենտրոնի իմ աղբյուրը հայտնում է, որ այսօր Գագիկ Ջհանգիրյանին է այցելել նրա հովանովոր ՀՀ ում ԵՄ դեսպան Ադրեա Վիկտորինը Դավիթ Տոնոյանը բանտում հոդված է գրել Ձե՞ռ եք առնում մեզ․ ես չե՛մ կարող ձայնս չբարձրացնել, ինչո՞վ եք առաջնորդվում․ Գևորգյանի պաշտպան. Տեսանյութ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին Դիահերձարանի մերժումից հետո․ Պիեռ Նարցիսի մարմինը կուղարկեն Կամերուն Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը Արտիստի մահից հետո Շատունովների ընտանիքը կշարունակի երգերի իրավունքների համար Ռազինի դեմ դատական գործը Երեկ պարզ դարձավ, թե ինչու է Փաշինյանը խուսափում հրապարակային և թափանցիկ մամուլի ասուլիսներից Դավաճանների այս իշխանությունը չի՛ սպասարկում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ հայ ժողովրդի շահը. Հուլիսի 1-ին՝ ժամը 19:30-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում Աննա Հակոբյանը 1.5 ժամ ուշացումով է հասել միջոցառման Լարսի անցակետով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման աճ կունենանք․ ՌԴ Պետդումայի փոխնախագահ. Տեսանյութ Ասես Ալիևն էր խոսում. ամբողջ բանակցային գործընթացը խեղաթյուրված էր. Մետաքսե Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին Ինչու՞ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին չի հրավիրում Երևան Թուրքական ընկերությունը մտադիր է երեք Bayraktar ԱԹՍ փոխանցել Ուկրաինային Ապարանի սպանությունից 8 օր անց իրավապահները գոնե 1 մեղավոր չեն հայտնաբերել. Միակ կալանավորված անձը հանձնվել էր կամովի Հուլիսի մեկին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ահռելի չափեր է ստացել Գերիների ծնողները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի առաջ Կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ Համահայկական ուխտագնացություն է տեղի ունենալու Ալիևն ու Հասանովը կրկին սպառնում են. ինչո՞վ է զբաղվում Հայաստանը Ես ահազանգում էի, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի ճանախարհին տեղադրված խաչքարը. Տեսանյութ

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

«Այս տարի նախատեսվում է աննախադեպ գնաճ՝ համաշխարհային շուկայում, հիմնականում պայմանավորված պարենային ապրանքների գներով: Ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում՝ հատկապես պարենամթերքի և էներգետիկ շուկայում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տնտեսական պատժամիջոցների տակ են ընկել պարենամթերքի, էներգակիրների արտահանման գործարքները, մասնավորապես, Արևմուտքը հրաժարվում է ռուսական նավթից, ածխից, և փորձում են նաև աստիճանաբար կրճատել գազի կախվածությունը: ՌԴ-ն էլ, որպես հայելանման պատասխան՝ կիրառում է պարենամթերքի սահմանափակումներ:

«ՌԴ կառավարության որոշմամբ՝ մարտից մինչև օգոստոս սահմանափակվում է Ռուսաստանից առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտահանումը, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ շրջանակներում: Այսինքն, որպեսզի ԵԱՏՄ երկրները չդառնան տարանցիկ երկիր՝ այլ երկրներ արտահանման համար: Օրինակ, Հայաստանը կստանա այնքան հացահատիկ, որքան դրա պահանջարկն ունի, կսպառի: Մենք տարեկան մոտավորապես 550.000 տոննա ցորենի սպառում ունենք: Մոտավորապես 100.000-ը տեղում ենք արտադրում, մնացածը ներկրում ենք: Ուկրաինան և Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից են, նրանց համախառն արտահանումը կազմում էր 30 տոկոս: Դրան գումարած՝ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում արևածաղկի ձեթի 90 տոկոսը, և ակնհայտ է, որ այս պահին Ուկրաինան դժվարությամբ է կարողանում ցորեն, եգիպտացորեն, յուղեր արտահանել՝ կախված լոգիստիկ խնդիրներից:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ է ստեղծել, երբ առանձին երկրներ սահմանափակում են արտահանումը, այլև տրանսպորտային խնդիրներ է առաջացրել:

Օրինակ, Ուկրաինայի նավահանգիստներում մեծ քանակությամբ ցորեն կա կուտակված, չեն կարողանում արտահանում իրականացնել, հիմնականում բեռնատարների, որոշ չափով էլ գնացքների միջոցով է իրականացվում: Բնականաբար, այս ամենն ավելի է թանկացնում պարենի գները համաշխարհային շուկայում: Այս տարի ունենալու ենք պարենամթերքի գների շարունակական աճ: Դա արձանագրում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում էլ ամեն ամիս արձանագրվում է գնաճ, օրինակ՝ ապրիլը մարտի նկատմամբ 2.3 տոկոս գնաճ ենք արձանագրել, որը հիմնականում պարենամթերքի գնաճով է պայմանավորված:

«Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, մենք 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք գնաճ սննդամթերքի շուկայում՝ 12.7 տոկոս, իսկ ապրիլը անցած տարվա ապրիլի նկատմամբ՝ 14.3 տոկոս գնաճ: Իսկ ապրիլը մարտի նկատմամբ սննդամթերքը թանկացել է 4 տոկոսով:

Այսինքն, սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որը էլ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում: ՀՀ-ի սննդամթերքի գները կամ սննդամթերքի ներկրումը հիմնականում կախված է Ռուսաստանից: Այնտեղից է գալիս առաջին անհրաժեշտության սննդամթերքի մեծ մասը. Ցորենի 99 տոկոսն է գալիս, իսկ ներկրվող սննդամթերքի՝ մոտավորապես 60-70 տոկոսը:

ՌԴ-ից սննդամթերքի ներկրման հնարավորություն կունենանք, պարենամթերքի դեֆիցիտ չենք ունենա, բայց համաշխարհային տենդենցներով պայմանավորված՝ պարտադրված ենք լինելու ավելի շատ վճարել դրա համար: Իսկ քանի որ մեր գյուղատնտեսության համակարգն ամբողջությամբ քանդված վիճակում է, այս իրավիճակն էլ ավելի է խորացնում: Այս տարվա առաջին եռամսյակում ունենք գյուղատնտեսության ոլորտի 5.4 տոկոս անկում, որն էլ ավելի է խորացնում գնաճը սննդամթերքի շուկայում:

Եթե մենք կարողանայինք տեղում զարգացնել գյուղատնտեսության ոլորտը, աճ ունենալ, ապա սննդամթերքի գներն այսքան բարձր չէին լինի: Համաշխարհային շուկայում այո, գները բարձր կլինեին, բայց ներքին գները կկարողանայինք զսպել ինչ-որ ձևով»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին, իսկ մենք ենք կարո՞ղ ենք ներքին արտադրության միջոցով փոխարինել արտաքին շուկայից եկող ապրանքների ծավալները, տնտեսագետը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ, իհարկե, առանձին ուղղություններով կարող ենք զսպել:

Ինչ վերաբերում է կառավարության անելիքներին՝ նկատեց. «Ակնհայտ է, որ գնաճն անխուսափելի է, համաշխարհային տենդենց է, և կառավարությունը պետք է դա ճիշտ գնահատելով՝ համապատասխան քայլեր իրականացնի՝ ոչ միայն մարդկանց եկամուտներն ինդեքսավորելով, այլև զուգահեռ խրախուսի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Գյուղմթերքի արտադրության ծավալները կտրուկ պետք է ավելացնել ներքին շուկայում, այնինչ հակառակ պրոցես է գնում, գյուղոլորտն անկում է գրանցում, և մարդկանց եկամուտները նվազում են: Այս տարի սննդամթերքի դեպքում գրանցելու ենք երկնիշ գնաճ:

Խնդիրն այն է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար սննդամթերքի երկնիշ գնաճը շատ մեծ ազդեցություն է թողնում նրանց կենսամակարդակի վրա, քանի որ եկամուտի մեծ մասը՝ 70-80 տոկոսը, ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար: Հիմա սննդամթերքի գինն անցած տարվա ապրիլի նկատմամբ 14 տոկոսով թանկացել է: Գնում է հասարակության աղքատացում»:

Հավելենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan