«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Պահեստազորի գեներալները պահանջում են քրգործ հարուցել պատերազմների մասնակցի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի բռնի գործողությունները պահեստազորի գնդապետ, արցախյան պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ և պահանջելով քրեական գործ հարուցել ոստիկանության մայոր հանդիսացող անձի նկատմամբ․

«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։


Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։

Սակայն այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին՝ վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։

Ցավով պետք է արձանագրել, որ օրենքի և քաղաքացու իրավունքների պաշտպան կոչված ոստիկանության ծառայողները այս օրերին առաջինն իրենք են խախտում իրավական, բարոյական և մարդկային բոլոր գրված ու չգրված նորմերն ու օրենքները։ Առանձնահատուկ ջանասիրությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները՝ ֆիզիկական ուժ կիրառելով և հարվածներ հասցնելով նաև տարեցներին, կանանց, աղջիկներին և պատանիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին։

Վերոնշյալ դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից պահանջում ենք կատարել հետևյալ քայլերը․


1․ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումների հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ 2022 թ․ մայիսի 17-ին Երևան քաղաքում պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի մի խումբ ծառայողների կողմից կիրառված բռնության, ծեծի, ֆիզիկական հաշվեհարդարի, մարդկային և սպայական արժանապատվությունը վիրավորելու փաստի առթիվ և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և հանցանք կատարած ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ։

2․ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից՝ անմիջապես կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը։

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

«Պահեստազորի սպաների» շարժում

«ԱԱԾ» պահեստազորի սպաների միություն

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ

պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան

պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան

պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան

պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան

պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան

պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան

պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան

պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան

ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան

արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան

ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan